Փաստաբանի հետ միջադեպից հետո հիվանդանոցում հայտնված Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր վիճակի մասին
Հասարակություն«Россия сегодня» միջազգային մեդիա խմբի, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը փաստաբան Լյուբով Սոբոլի հետ ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախօրեին Լյուբով Սոբոլը Մարգարիտա Սիմոնյանին սպասել է «Эхо Москвы» ռադիոկայանի շենքում՝ միացրած տեսախցիկով: Նա համառորեն հարցեր է ուղղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին: Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցերին, ինչպես նաև խնդրել է անվտանգության աշխատակիցներին նրան դուրս հրավիրել, քանի որ իրեն չի կարելի նյարդայնանալ:
«Հղիության դադարեցման սպառնալիք էր: Աստված տա ամեն ինչ բարեհաջող ավարտվի: Ես փորձում եմ չմիացնել հեռախոսը, որպեսզի չտեսնեմ, թե ինչ է կատարվում»,-ասել է Մարգարիտա Սիմոնյանը: