00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանի և Իրանի փաստաբանների պալատների նախագահները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ Տիգրան Բարսեղյանը` դուբլի հեղինակ (տեսանյութ)Առողջության ապահովագրությունը լինելու է սոցիալական ապահովության համակարգ. Թորոսյան «Բոլթոնի պլանը» կրկին սեղանին է. ի՞նչ գին կարող են վճարել Արցախն ու ՀայաստանըՄարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Պապիկյան Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան Փաշինյան«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի ՊորտուգալիայիցՀիմքեր կան կարծելու, որ ընթացիկ շրջանում շատ մեծ ծավալներ ունի զբոսաշրջությունը. ՓաշինյանՍեպտեմբերից աշխատավարձերը կբարձրանան. Արայիկ Հարությունյան

Արմեն Սարգսյանի ելույթը՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովում»

Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,- ասել է նախագահը։- Այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ»։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին՝ գագաթնաժողովը Շամոնիից դուրս տեղափոխելու և Հայասատանը որպես անցկացման վայր ընտրելու համար:

«Մտքերի գագաթնաժողովն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքվում 200-300 մարդկանց աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր հարցերի շուրջ։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը,- ասել է նախագահ Սարգսյանը։- Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ մտովի տանում է փիլիսոփայական մի քննարկման։ Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաև բիբլիական սար է։Համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երկխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը և արարեց ջրհեղեղ։ Այնուհետև Աստված մտածեց Նոյի մասին և վստահեց նրան՝ գտնելու վստահելի մարդկանց ու կենդանատեսակների, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ դնել։ Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես ջրհեղեղի նշաններ տեսնում եմ շատ տեղերում։ Ես տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք սխալ ենք վերաբերվում բնությանը։

Երբ նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։ Անորոշություններ կան՝ Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ , Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսնակյունից «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում։

Ի՞նչ է այն տալու Հայասանին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սկսել լսել, թե ինչ է ասում աշխարհը։ Սկսել «Մտքերի գագաթնաժողով»-ին տալ հիմնական հարցը՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Սրանք գլոբալ հարցեր են, սակայն դրանք առնչվում են նաև Հայաստանին։ Ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ և ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անենք։ Մեզ համար իմանալը, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալու մեր ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։ Սա կարևոր է Հայաստանի համար։ Կարևոր է, նաև, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ՝ ավելի շատ բան աշխարհի մասին։ Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն, Թիերի, այս հնարավորության համար՝ բերելու«Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան։ Ուզում եմ ասել մեր հյուրերին, որ այս տարի մենք ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում։ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների և այլն»։

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» ամենամյա և մշտական կդառնա։

Նախագահի ելույթին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Նա ևս ողջունել է առաջին անգամ «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը Հայաստանում։ «Ամբողջ քաղաքակրթությունն ըստ էության հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել են Երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը՝ մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի մասին` աշխարհում և ընդհանրապես տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ՝ աշխարհաքաղաքական միտումները, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում: Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման, և սա է ըստ էության 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է: «Սա նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդ: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա եկել է մտքի դարը և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքը ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Միջոցառման կազմակերպիչ «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն նշել է, որ ուրախ է առաջին անգամ Դիլիջանում կազմակերպել «Մտքերի գագաթնաժողովը»։ «Մենք հավատացած ենք, որ գագաթնաժողովի երեք օրերի ընթացքում տեղի ունենալիք շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելուն, և նոր, այդ թվում և ներդրումային գաղափարների առաջացմանը, ինչը անհրաժեշտ է նաև Հայաստանին», - նշել է Մալըրեն։ Նա ընդգծել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպման հիմքում մշտապես բոլոր մասնակիցների առաջ ունեն հետևյալ պարտավորությունը. նրանք պետք է հեռանան գագաթնաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր և նոր նախագիծ:

Հայաստանյան գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենան տարբեր թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում իրենց գործունեության ոլորտում հաջողությունների հասած և կարևոր դերակատարում ունեցող մասնակիցները կանդրադառնան աշխարհաքաղաքական զարգացումներին, բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը, ձեռնարկատիրությանն ու նորարարությանը, 21-ր դդարի առաջնորդությանն ու քաղաքակրթությունների երկխոսությանը, արժութային ու ներդրումային քաղաքականությանը, աշխարհի առջև ծառացած ռիսկերին ու մարտահրավերներին: Նրանք կներկայացնեն իրենց փորձառությունը, գիտելիքները ու գաղափարները, ինչպես նաև կծանոթանան Հայաստանում ներդրումային հնարավորություններին:

«Մտքերի գագաթնաժողով»-ի պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում է ֆրանսիական Շամոնիի սահմաններից դուրս, և Հայաստանն առաջինն է հյուրընկալում այս հեղինակավոր միջազգային միջոցառումը: 

 

Այս թեմայով
Լրահոս
20 Հուն
Գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երասխահուն գյուղի բնակչինԳրավիչ Էլեն Ասատրյանը ներկայացել է լողազգեստով (լուսանկար) «Սիրում եմ բացառապես լավերին». Աննա Սեդակովան հրապարակել է գայթակղիչ լողափնյա կադրերԱՄՆ Սենատը կարող է չհաստատել Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Հանրապետականները չեն նկատել մեր սիրելի վարչապետի այդ փոքրիկ չարաճճիությունը. ԱշոտյանԷլմար Մամեդյարովն ու Ջոն Բոլթոնը հանդիպել են ՎաշինգտոնումԿայացել է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնի գալահամերգը Կայանված «Օպելի» սրահից գողացել է բջջային հեռախոսը. Մեկ ամիս անց նոր նրան հայտնաբերել են 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորանը պատրաստվում է փակել Ֆեյսբուքի իր էջըԱդրբեջանում կրկին զորավարժություններ են (լուսանկարներ) Իմ աշխատանքային փորձը բավական է Արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար. նորանշանակ նախարար Արա Վարդանյանը` իրեն գող ու թալանչի ներկայացնելու, անվան հետ խաղալու մասին«Երևանը` գրված ու չգրված օրենքների քաղաք». Նազենի Հովհաննիսյան Հայաստանի և Իրանի փաստաբանների պալատների նախագահները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն 56-ամյա տղամարդը 2 ամսում սուպերմարկետից 11 հատ օղի եւ 14 հատ կոնյակ է գողացելՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվելու էHzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվելՍերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են Տաշիրի պուրակումՈստիկանները «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայում թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը նշանվել է (լուսանկար) Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով կայանված մեքենաները «խորտակվել» են (լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ Եղանակը ՀայաստանումՊԵԿ նախագահը Ռուստամ Բադասյանին արգասաբեր աշխատանք է մաղթել արդարադատության նախարարի պաշտոնում Քաղաքացին կառավարության շենքի դիմաց ոչխար է կապել (լուսանկարներ)Ձեր շնորհիվ ֆեյսբուքյան հարձակումների իմունիտետ եմ ձեռք բերել. Էդմոն ՄարուքյանՈսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պտտահողմից պոկվել է Տիգրան Բարսեղյանը` դուբլի հեղինակ (տեսանյութ)Առողջության ապահովագրությունը լինելու է սոցիալական ապահովության համակարգ. ԹորոսյանԹբիլիսիում «գեյ-շքերթ» կանցկացվիԲացահայտվել է Արմավիրում տարեց տղամարդու դանակահարության դեպքը Առանց ներքնազգեստի Իրինա Շեյքը զբոսնել է Միլանի փողոցներում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի մեղադրանքներին Վարչապետը վստահ է՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու համար ՔԿ-ն կգործադրի բոլոր ջանքերը «Բոլթոնի պլանը» կրկին սեղանին է. ի՞նչ գին կարող են վճարել Արցախն ու ՀայաստանըԵթե եղել են ինչ-որ այլևայլություններ հրամանատարական կազմի կողմից, նրանք շատ խիստ կպատժվեն. Տոնոյան Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Պապիկյան Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան ՓաշինյանԵղեգիս համայնքի Քարագլուխ ու այլ գյուղերում բրուցելյոզ հիվանդությունը խուճապային տրամադրություն է ստեղծել Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի. Շարմազանով Որո՞նք են արդարադատության նախարարության առաջնահերթություններն՝ ըստ նորանշանակ նախարարի «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի ՊորտուգալիայիցՍաակաշվիլին Զելենսկիի օրինակով վազել է շատրվանի միջով Օդեսայում (տեսանյութ) Մեր թիվ մեկ խնդիրն է Հայաստանը մաքրել արևմտյան օտարերկրյա գործակալներից. Մենուա Հարությունյան (տեսանյութ)ՀԾԿՀ-ն հստակեցրել է էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը Երևանում 30–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել երկու 18-ամյա հետիոտնի Պետք չէ հավատալ Ադրբեջանական կողմի հռետորաբանությանը. Զոհրապ ԵգանյանԱլավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել. 12-օրական երեխան տեղում մահացել էՄելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքիցՀայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան ՈւրիխանյանԱզատ «ֆռֆռացող» առյուծի ձագ` Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՀինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՏեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է