էն Գիլան, Թոնի Այոմի, Ջոն Դի. ռոքի աստղերը՝ «Նարեկացի» արվեստի միությունում
Наука и культураՀամաշխարհային ռոքի լեգենդներ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին հիացած են. «Նարեկացի» նվագախմբի “Smoke on the Water” և “She's Gone” կատարումները միջազգային մամուլի էջերին
“Deep Purple”-ի վոկալիստ Իէն Գիլանին եւ “Black Sabbath”-ի կիթառահար Թոնի Այոմիին «Նարեկացի» նվագախմբի կողմից արված անակնկալը՝ “Smoke on the Water” և “She's Gone” երգերը ժողովրդական նվագարանների մեկնաբանությամբ, ոչ միայն զարմացրին և հիացրին երաժիշտներին, այլև մեծ ոգեւորություն առաջացրին երաժշտական աշխարհում:
Միջազգային մամուլը ևս չկարողացավ անտարբեր մնալ.
«Նարեկացի» նվագախմբի այս կատարումներին անդրադարձան բրիտանական աշխարհահռչակ ամսագրերը՝ ինչպիսիք են Rolling Stone-ը, Classic Rock-ը, Metal Hammer-ը, միջազգային տարբեր հեղինակավոր կայքեր՝ www.radiometal.com, www.optimagazine.com, www.radiofreccia.it, https://ultimateclassicrock.com, https://987theshark.com, http://www.blabbermouth.net, իրենց ֆեյսբուքյան, թվիթերյան պաշտոնական էջերում նվագախմբի կատարմամբ կիսվեցին նաև Իէն Գիլանը, Թոնի Այոմին, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը...