Հայուհի Սիրուն Մինասի եւ Ռաֆայել Վարդանյանի պսակադրությունը (ֆոտոշարք)
ДругоеՍ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամեր առաջ պլաստիկ վիրաբույժ, հայուհի Սիրուն Մինասը եւ Ռաֆայել Վարդանյանը իրար հավերժ սիրելու խոստում տվեցին։ Նորապսակների պսակադրությունն անցավ ավանդական հայկական ձեւով, որին հաջորդեց հարսանեկան խնջույքը։
M Blog-ը բացառիկ կադրեր է ֆիքսել պսակադրությունից։
Ի դեպ, շատ քչերին է հայտնի Սիրունի պատմությունը։ Նրա հայրը հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրը` նիգերիացի է։ Սիրունը ծնվել է Նիգերիայում, 4–5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Նա իր մանկությունն անցկացրել է Մեղրիում, հետո եկել Երևան։