Գեղհովիտ համայնքում վերընտրվել է գյուղապետ Վարդան Պողոսյանը
ՔաղաքականԳեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Վարդան Պողոսյանը, որը ստացել է ընտրողների գրեթե 780 ձայները։
Գեղհովիտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 4585 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 2361-ը կամ 51.49 տոկոսը:
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։