Դավթաշենում բախվել են 57 համարի երթուղային Газель-ն ու «Աթենք»-ի Ford Transit-ը. Газель-ը կողաշրջվել է
Чрезвычайный случайԱյսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, սակայն, ըստ ճանապարհային երթևեկության կանոնների՝ նշված խաչմերուկը հավասարազոր է, և աջից հարված ստացողը պետք է զիջի ճանապարհը։ Այս դեպքում՝ աջից հարված ստացել է մարդատար Газель-ը, հետևաբար, նա պետք է զիջեր Ford Transit-ին։
Газель-ը քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ժամանել է նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։