00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրըԳարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»Մխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետՄուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ինՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
-Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաև հասարակությունը:
 
- Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները և հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:
 
- Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞…
 
- Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, և այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, և ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ և խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա…  
 
- Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:
 
- Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:
 
- Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաև ԱՀ և ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջև: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում…
 
- Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որևէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի և վարչապետ Փաշինյանի միջև առկա են շատ անկեղծ, ջերմ և առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների և ընկալումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, և այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ:
 
Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետև ցավում ենք մեր պետականության համար և շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, և այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:
 
Պարոն Հարությունյան, այս օրերին, հատկապես մամուլում, շատ է շրջանառվում նաև հնարավոր պատերազմի թեզը: Մասնավորապես, խոսվում է, որ Ադրբեջանը կարող է Արցախի սահմանին կրկին ռազմական ագրեսիա ձեռնարկել: Դուք հնարավոր վտանգ տեսնո՞ւմ եք:
 
- Հայոց բանակը գիտի իր ռիսկերն ու անելիքները, ուստի անընդունելի է այսօրինակ տեղեկատվական արշավը: Այս մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու և պատրաստ եմ կրկին պնդելու: Մեր ժողովուրդը պատերազմը տեսել, վերապրել և հաղթել է ու եթե պետք լինի, նորից է հաղթելու: Թող դրանում ոչ ոք չկասկածի: Բայց չի կարելի շարունակ շահարկել, որ մենք թշնամի ունենք, որը մեր դեմ շատ ագրեսիվ է տրամադրված:
 
Իսկ նման թեզի հեղինակները գիտակցո՞ւմ են, թե դրանով ինչքան վնաս են հասցնում տնտեսությանը: Պատերազմի վտանգը միշտ կա, դա բոլորս ենք գիտակցում, բայց անընդհատ դրա մասին խոսելը ավելորդ լարվածություն է ստեղծում, որը շատ է խանգարում տնտեսության մեջ իրականացվող ներդրումների և բազմաթիվ այլ ծրագրերի կյանքի կոչմանը:
 
Մեր խնդիրն այսօր մեր երկրի տնտեսության զարգացումն է, որպեսզի բանակը լինի էլ ավելի սպառազինված, որպեսզի մարդիկ աշխատատեղերի, բնակարանների և, առհասարակ, լավ ապրուստի խնդիր չունենան: Հենց Հայաստանի ու Արցախի տնտեսական առաջընթացն է ապահովելու պատերազմի վտանգի չեզոքացումը:
 
Որպես տնտեսագետ՝ գոհ ե՞ք Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերից: Հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
 
- Մասնագիտական աչքով դրական եմ գնահատում ՀՀ տնտեսության մեջ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում: Մասնավորապես, ողջունելի է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ դինամիկ կերպով ընդլայնվող համագործակցության շրջանակը, նոր կարևոր տնտեսական կապեր են ստեղծվում Չինաստանի հետ: Հատկապես կընդգծեի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած վերջին այցի դրական արդյունքները, որոնք բացի տնտեսական և ներդրումային նոր հնարավորություններից, գործընկերային հարաբերություններում Չինաստանը Հայաստանի համար կարող է կարևոր դերակատար դառնալ՝ նոր հեռանկարներ բացով այլ ոլորտներում ևս սերտ և արդյունավետ համագործակցության համար:
 
Առկա նախադրյալները, ներքին բարեփոխումների հետևողական իրականացումը, տնտեսական մի շարք ճյուղերում սպասվող ծրագրերը լավ հիմք են կանխատեսելու, որ 2020-21թթ.-ին երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը լինելու է երկնիշ թվին շատ մոտ:
Լրահոս
17 Հուն
ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք Նորավան գյուղի մոտակայքում բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «Ջահել աղջիկ ես, տեղդ սուս նստի». վարորդի ծխելու դեմ հերթական վեճը երթուղայինում (տեսանյութ) Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանյաց լուսանկարները Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի փոխգործակցությանն առնչվող մի շարք արդի թեմաներԵրևան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղևորներին «Դու լավագույն հայրն ես». Լուսինե Թովմասյանի ընտանեկան սիրառատ լուսանկարը ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր Տղամարդը տան հատակը քանդելիս զենք-զինամթերք է գտել ու հանձնել ոստիկանություն Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքիցԽարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)17-ամյա պատանին կեսգիշերին մտել է համագյուղացի կնոջ գոմՀենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար) Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրըԳարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»Բելա Թորնը հրապարակել է իր մերկ լուսանկարներըՄխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբՀնդկաստանում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել Ադրբեջանի ԶՈւ-ն խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը. Աշոտ Ասատրյան Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ինԹմրանյութ աճեցնողը ոստիկաններին ասել է, թե բույսերի հանդեպ սեր ունի«Օր չկա, որ քեզ չհիշեմ». Շպռոտի հուզիչ գրառումը հայրիկի մասին (լուսանկար)ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից. Սամվել Կարապետյանի դստեր գրառումն իր նախնիների մասին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. հարուցվել է քրեական գործ ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրավիրվել է ԱԳՆ. ՌուբինյանԻջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.8 մլն դրամ և տանիքից ընկել է Աղստև գետըՎալերիյ Օսիպյանը պարգևատրել է զինված անձանց վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ) Խոշոր հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտ. մեկնել է չորս մարտական հաշվարկ 2 անշարժ գույք, 3 ավտոմեքենա, 250 հազար եվրո, 215 հազար դոլար, 48 մլն դրամ. ԲԴԽ անդամի ունեցվածքը. armtimes.com Աղբահանությամբ զբաղվող նոր հիմնարկի շարժակազմը գալու է հունիսի վերջից սկսած. Մարության Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ու դատախազները վիճեցին (տեսանյութ) Արցախում զինծառայող է վիրավորվել Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ուսումնասիրության տեղեկանքն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը Մարսելոյի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ)Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը կհրապարակվի վաղը Իրինա Շեյքը` Versace-ի ցուցադրությանը (լուսանկարներ)
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՈվ է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ) Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխելՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) «Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)