Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։ Ակցիայի մասնակիցը կայքին ասել է, որ խոստացել են, որ քիչ անց մարզպետը կգա։ Շուտով ակցիայի մասնակիցներին կմիանա նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Տեղեկություն ունենք, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա»,– ասաց նա։ Միջպետական ճանապարհը շարունակում է փ...
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր ռեյդեր էին կատարում Երևանի փողոցներով` թույլ չտալով փողոցային առևտուրը։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մայթին մանր առևտրով զբաղվողները փորձեցին ընդդիմանալ քաղաքապետարանի աշխատակիցներին` թույլ չտալով առգրավել իրենց ապրանքը։ Մի պահ նույնիսկ քաշքշուկ սկսվեց նրանց միջև։ Քաղաքապետարանի աշխատակիցների հարցին, թե ինչու իրենց ապրանքը շուկայում չեն վաճառում, վաճառականները պատասխանեցին` շուկաներ չկան, իրենք էլ ինչ–որ ձևով պետք է կարողանան ապրել։ Եվ իսկապ...
Այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում են ՀՀ իշխանություններն Իրանի նկատմամբ, ամբողջովին տեղավորվում է Արևմուտքի՝ Հայաստանը ՌԴ-ից և Իրանից անջատելու, այս երկու երկրների լծակները Հարավային Կովկասում զրոյի հասցնելու ծրագրի տրամաբանության մեջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը և անվտանգային խնդիրները: Սակայն, ՀՀ իշխանությունները սպասարկելով Ար...
Ամերիկյան հեղինակավոր «The American Conservative» պարբերականի գլխավոր խմբագիր Ջեյմս Կարդենը ուշագրավ հոդված է թողարկել, որում ապացուցում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն ՌԴ-ն և գուցե նաև Իրանը, իսկ Վաշինգտոնը, ըստ Կարդենի, պետք է դադարի խաղեր խաղալ Հարավային Կովկասում: Անդրադառնալով Բրյուսելյան հանիպմանը՝ հոդվածագիրը նշում է․ «Հայ հանրության մեծամասնության մոտ տարածված կարծիքն այն է, որ այս 270 միլիոն եվրոն շատ նման է Հուդա Իսկարիովտացու երեսուն արծաթին։ Սա այն գինն էր, որը Փաշինյան...
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է «Մեծ յոթնյակի»՝ G7-ի արտգործնախարարների տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: «Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել G7-ի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- X-ի միկր...
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են...