Աբովյանցիների մեծամասնությունը կատարել է իր ընտրությունը, և մենք պարտավոր ենք հարգել այն
Քաղաքական«Միանշանակ է, որ ընտրական գործընթացն անցել է օրենքի տառին համապատասխան, աբովյանցիների մեծամասնությունը կատարել է իր ընտրությունը, և մենք պարտավոր ենք հարգել այն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին, թե արդյո՞ք իշխանության վարկանիշն ընկել է, Աղաջանյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, թե իրենց վարկանիշն ընկել է։
«Խորհրդարանական ընտրությունները տարբերվում են ՏԻՄ-ից, և վստահաբար դրանք ունեն տեղային նշանակություն։ ՏԻՄ ընտրություններում դեր ունի նաև անձնական ֆակտորը»,- հավելեց Աղաջանյանը։ Այն դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետն ասել է, թե հեղափոխուոյունը Աբովյան չի հասել։ Աղաջանյանն ասաց, որ հավանաբար մարզպետը նկատի է ունեցել այն, ինչ ինքը։
«Ես վստահ եմ, որ մենք դեռ պետք է վերլսւծենք այս տվյալները, որպեսզի համապատասխան եզրակացություններ անենք»,-եզրափակեց Աղաջանյանը։