Կարսում ադրբեջանցի ուսանողները բողոքում են հայկական պատվիրակության այցերի կապակցությամբ
ArmeniaԿարսի «Կովկասի համալսարանի» ադրբեջանցի ուսանողները բողոքի գործողությունների են դիմել հայկական պատվիրակության՝ Կարսի քաղաքապետարան կատարած այցերի կապակցությամբ:
Նշենք, որ նախօրեին Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կարսի քաղաքապետարան:
Կարսի այգիներից մեկում հավաքված ադրբեջանցի ուսանողներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանին` հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ իրենց պնդմամբ` «հազարավոր քաղաքացիներ և անպաշտպան տեղացի քրդեր ու ադրբեջանցիներ են սպանվել»:
Նրանք վերոհիշյալ հայտարարությամբ փորձել են քրդերին տրամադրել հայերի դեմ:
Ermenihaber.am