Ամերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «այլմոլորակային էակի» (տեսանյութ)
ВидеоԱՄՆ բնակչուհի Վիվիան Գոմեսն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վերջույթներով արտասովոր արարածը զբոսնում ավտոմեքենայի կողքով:
Life.ru-ի փոխանցմամբ, ամերիկուհին գրել է, որ նախ իր տան դռնից եկող ստվեր է նկատել, այնուհետև տեսել է «այլմոլորակային էակին»:
«Ինչ-որ մեկը նույնպես տեսե՞լ է այն իրենց տեսագրություններում: Մյուս երկու տեսախցիկներով այն ինչ-ինչ պատճառով չի երևում», - գրել է երիտասարդ կինը՝ կից հրապարակելով տեսանյութը:
Հրապարակումից հետո տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում: