Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Վարդենիսի և հարակից 35 գյուղերի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ (տեսանյութ)
ՏեսանյութերՀայրենիքի սահմաններն օր ու գիշեր մեծ պատասխանատվությամբ պաշտպանող զինվորներն ու նրանց ծնողները հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից 35 գյուղերի բնակիչներին հիմնադրամը հերթական հնարավորությունն է ընձեռել այցելելու Արցախ և տեսակցելու զինվոր որդիներին:
Հարմարավետ ավտոբուսներ տրամադարելուց և ամբողջ ճանապարհածախսը հոգալուց բացի՝ հիմնադրամն առաջին անհրաժեշտության իրերով և քաղցրավենիքով լի ծանրոցներ է ուղարկել հայրենիքի պաշտպաններին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծանրոցներ են տրամադրվել նաև այն ծնողներին, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել մեկնել Արցախ: