Որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից․ քաղաքապետի մամուլի խոսնակ
BlogosphereԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն, անդրադառնալով Երևանի թիվ 46 երթուղին սկասարկող միկրոավտոբուսի վարորդի և ուղևորի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:
Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղեւորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում»: