00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. ԱշոտյանՍուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ ԱղաջանյանիցԻջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Մենք իրեն սիրում ենք, ինքը հաճույք է ստանում. Հայկ Մարությանը՝ ստերջացրած շների հետ (տեսանյութ)Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկըՁեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱրարատ Միրզոյանը չի բացառում, որ Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի Իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ ՔՊ-ում չկան․ ՄիրզոյանՔաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

FDA-ը բուսական յուղ է հայտնաբերել «Մարիաննայի», «Թամարայի» և «Բանդիվան կաթի» թթվասերների որոշ տեսակների մեջ

Կաթնամթերքի փորձաքննության արդյունքները

Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում: Կաթնամթերքն ուղարկվել էր փորձաքննության՝ պարզելու համար դրա մեջ բուսական յուղի առկայությունը:

Նման փորձաքննությունների արդյունքների նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է, և դրանց հրապարակայնացումը զգալի ազդեցություն է ունենում առանձին ապրանքիների պահանջարկի վրա։

B4B.am-ը վերջերս կաթնամթերքի շուկայի վերլուծության պատվեր էր ստացել օտարերկրյա պոտենցիալ ներդրողի կողմից։ Այդ աշխատանքի շրջանակներում մենք նույնպես փորձաքննության էինք ենթարկել տեղական շուկայում վաճառվող կաթնամթերքը՝ նպատակ ունենալով պարզել, թե ընտրված ապրանքանիշերից որի մեջ է արտադրող ընկերությունն օգտագործում բուսական յուղ և այն վաճառում որպես թթվասեր:

Նշենք, որ ինքնին բուսական յուղը սննդի մեջ օգտագործելը մարդու առողջության վնաս չի հասցնում: Հարցն այլ է. բուսական յուղով արտադրանքը թթվասեր չի կարող կոչվել:

Ըստ այդմ, եթե վաճառվող ապրանքի վրա գրված է, որ այն  թթվասեր է, այնտեղ բուսական յուղի առկայությունը կնշանակի, որ արտադրողը կեղծ արտադրանք ներկայացնելով՝ խաբում է սպառողին:

Փորձաքննության արդյունքները

Փորձաքննության ենք ներկայացրել, ընդհանուր առմամբ, 12 թթվասեր, որոնցից 9-ը տեղական արտադրության են:

Սուպերմարկետից գնված և սորտավորած արտադրանքը լաբորատորիաներին ենք ներկայացրել համարակալված, որպեսզի նվազագույնի հասցվի կողմնակալության հավանականությունը:

Փորձաքննությունը պատվիրել ենք 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:

Առանձին-առանձին ստուգել ենք բոլոր օրինակները. որևէ արտադրողի թթվասերիբաղադրության մեջ նշված չէր բուսական յուղի պարունակության մասին: Բոլոր տեղական թթվասերներն արտադրված են եղել 2019 թ. մայիսի 7-ին:

Մեր ցուցակի առաջին համարը «Արզնի կաթ» ընկերության 20%-յուղայնությամբ թթվասերն է:

Երկրորդն «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Երրորդ համարը նույնպես «Աշտարակ կաթ» ապրանքանիշի թթվասեր է՝ 13% յուղայնությամբ «Կովիկ» անունով մթերքը:

Մեր ցուցակի չորրորդ համարը «Մարիաննա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Հինգերորդ համարի նմուշը նույնպես «Մարիաննա» ապրանքանիշինն է` 10%-անոց թթվասեր:

Վեցերորդ համարը «Անի պրոդուկտ» ընկերության Սմետանա մասլովնա ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

7-րդ համարը մեր ցուցակում «Բանդիվան կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

8-րդ համարը «Թամարա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

9-րդը՝ «Բոնիլատ» ապրանքանիշի 17%-անոց թթվասերը:

10-րդ համարի ներքո ներկայացված է բելառուսական արտադրության «Բրեստ-Լիտովսկ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերը:

11-րդ համարը «Ռուսական Պռոստոկվաշինո» ապրանքանիշի 25%-անոց թթվասերն է:

Թթվասերների ցուցակում վերջին՝ 12-րդ համարը, ուկրաինական արտադրության «Պրեզիդենտ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերն է:

TTVASER-cucak

Տարբեր լաբորատորիաներ՝ տարբեր արդյունքներ

Նշված երկու լաբորատորիաներին գնված թթվասերները հանձնել ենք փակ, համարակալված տարաներով (ամբողջ գործընթացը նկարահանված է, տեսանյութը կհրապարակենք 2 օրից):

FDA լաբորատորիային թթվասերների օրինակները ներկայացվել են մայիսի 7-ին՝ գնման օրը, իսկ Ստանդարտ դիալոգ լաբորատորիային՝ մայիսի 14-ին:

Մայիսի 21-ին ստացել ենք առաջին պատասխանը Ստանդարտ դիալոգից:

Ստանդարտ դիալոգ Լաբորատորիայում արդյունքները ներկայացրեց լաբորատորիայի սննդամթերքի փորձաքննության բաժնի ղեկավար Արսեն Ազիզյանը:

«Խնդիր է առաջադրված եղել պարզել, թե արդյոք կաթնամթերքում բուսական յուղ առկա է, թե ոչ: Հետազոտությամբ պազել ենք, որ բոլոր նմուշները բուսական յուղ չեն պարունակում և բոլոր նորմատիվներով համապատասխանում են սահմանված ցուցանիշներին»,- ասաց նա:

TTVASER-STAND-poqr

Արձանագրության հետ վերցրել ենք նաև նմուշների քրոմատագրերը, որոնք արտացոլում են յուրաքանչյուր թթվասերի ճարպաթթվային պարունակությունը: Ըստ Ստանդարտ դիալոգ լաբորատորիայի փորձաքննության՝ ներկայացված բոլոր թթվասերները համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ 033/2013-ով սահմանված  բնութագրին և անվանմանը:

FDA լաբորատորիան փորձաքննության արդյունքը տրամադրեց մայիսի 24-ին: Տվյալները ներկայացրեց լաբորատորիայի սննդի բաժնի ղեկավար Անի Գրիգորյանը. «Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարներում առկա չէ, հինգերորդ համարում առկա է, վեցում առկա չէ, յոթում, ութում առկա է, իններորդ նմուշում առկա չէ, տասում առկա չէ, տասնմեկում առկա չէ, տասներկուսում առկա չէ»:

«ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիան փորձաքննությունն իրականացրել է ԳՕՍՏ- 33490-2015-ի չափանիշներով, որը ներառված է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ 033-ի ցանկի մեջ:

Ըստ մեր ներկայացրած թթվասերների ցանկի՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիայի սարքերը բուսական յուղ են հայտնաբերել

5-րդ համարի նմուշ Մարիաննա ապրանքանիշի 10%-անոց  թթվասերի,

7-րդ համարի նմուշ Բանդիվան կաթ ապրանքանիշի 18%-անոց թթվասերի,

 8-րդ համարի նմուշ Թամարա ապրանքանիշի 18%-անոց թթվասերի մեջ:

TTVASER-FDA-poqr

Բոլոր 12 անուն թթվասերները մենք ընտրել էինք՝ հաշվի առնելով շուկայում նրանց վաճառքի ծավալը:

Այսպիսին էին երկու անկախ լաբորատորիաների իրականացրած փորձաքննության արդյունքները: Այդ արդյունքները, ինչպես տեսաք, միմյանցից տարբերվում են  նմուշների մասով։

Հարց է առաջանում՝ որի՞ն հավատալ։ Երկու լաբորատորիաներն էլ հավաստագրված են և պատասխանատու են իրենց եզրակացությունների համար։ Ուշագրավ է նաև այն, որ կաթնամթերքի հայաստանյան շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մարիաննա» ընկերության արտադրանքում նախկինում երբեք չի հայտնաբերվել բուսական յուղ։

Այսքանից հետո թերևս ավելի ճիշտ կլինի «փորձաքննության» ներկայացնել նախ լաբորատորիաները, նոր նրանց կողմից ստուգվող սննդամթերքը։

 

Աղբյուրը՝  b4b.am

Լրահոս
17 Հուն
Անհանգստացնող վիճակագրություն. մեկ տարում 91 հայցադիմում ԶԼՄ-ների դեմ ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են. VOA Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-իցՎրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է8000 քաղաքացի դիմել է ՔՊ-ին անդամակցելու համարԱյսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. ԱշոտյանՔՊ-ի վարչության անդամների լուսանկարըՍուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ Աղաջանյանից«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է. գլխավորում է Նիկոլ Փաշինյանը Իջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Մենք իրեն սիրում ենք, ինքը հաճույք է ստանում. Հայկ Մարությանը՝ ստերջացրած շների հետ (տեսանյութ)«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՍան Ֆրանցիսկոյում առնետներով լի սրճարան է բացվել (տեսանյութ)«Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկըԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա ԴավթյանըՇպռոտը` խորը դեկոլտեով ճերմակ զգեստով (լուսանկար)Ես միշտ ասել եմ, որ պետք է ոստիկանապետ լինեմ. Վիլեն Գաբրիելյան Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայցն ի սկզբանե անհիմն էր. Վահե ԴանիելյանԱյս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք)ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Ոճային Լիլիթ Հովհաննիսյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) Իջեւան-Երեւան ճանապարհին Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով խաղահրապարակը չվերածել ավտոտնակների Ռոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱրարատ Միրզոյանը չի բացառում, որ Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի Իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ ՔՊ-ում չկան․ ՄիրզոյանՇողեր Թովմասյանը՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Թովմասյան բարեգործական հիմնադրամը և all.me-ն կազմակերպել են յոգա ֆլեշմոբ Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա. Ավինյան Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք. Հայկ ՄարությանՁեր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման. Սասուն ՄիքայելյանՔՊ համագումարում ավարտվեց ելույթների հատվածը. ընթանում է վարչության կազմի ընտրությունըՆորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համարՄենք պարտավոր ենք առաջնորդել ողջ քաղաքական դաշտի փոփոխությունը. Լենա Նազարյան Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան37-ամյա հայուհին 10-րդ զավակին է լույս աշխարհ բերելԱրատավոր իրականության համար յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի. Փաշինյան Կինը «հարություն» է առել 9-րդ հարկից ընկնելուց հետո (տեսանյութ)Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ Նուբարաշեն ՔՀԿ-ում 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումԱմերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «այլմոլորակային էակի» (տեսանյութ) Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՈվ է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ) Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել«Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով «Ժանտախտ խրախճանքից հետո». White Hall by Tsirani ռեստորանում տեղի ունեցած հարսանիքից 1-2 օր անց հյուրերի մեծ մասը հիվանդանոց է ընկել
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)