00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ էԿանաչ ծնոտով հսկայական սարդը վախեցրել է բրիտանացուն (տեսանյութ)Google-ը ստեղծել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգիչըՀասան Ռոհանին Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կոչ է արել«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվելՄեկ տարի անց. ո՞ւր մնացին խոստումներըՆիկոլ Փաշինյանը Գյումրիից լուսանկար է հրապարակել Փայլուն եմ վերաբերում Ամուլսարի շահագործմանը. Խաչատուր Սուքիասյան Նյու-Յորքում քննարկվելու է Ադրբեջանում գերեվարված ՀՀ երկու քաղաքացիների հարցը. Զոհրաբ ՄնացականյանՔաղաքացին պետք է իմանա իր իրավունքները և չմոռանա պարտականությունների մասին. Հայկ Մարության

FDA-ը բուսական յուղ է հայտնաբերել «Մարիաննայի», «Թամարայի» և «Բանդիվան կաթի» թթվասերների որոշ տեսակների մեջ

Կաթնամթերքի փորձաքննության արդյունքները

Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում: Կաթնամթերքն ուղարկվել էր փորձաքննության՝ պարզելու համար դրա մեջ բուսական յուղի առկայությունը:

Նման փորձաքննությունների արդյունքների նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է, և դրանց հրապարակայնացումը զգալի ազդեցություն է ունենում առանձին ապրանքիների պահանջարկի վրա։

B4B.am-ը վերջերս կաթնամթերքի շուկայի վերլուծության պատվեր էր ստացել օտարերկրյա պոտենցիալ ներդրողի կողմից։ Այդ աշխատանքի շրջանակներում մենք նույնպես փորձաքննության էինք ենթարկել տեղական շուկայում վաճառվող կաթնամթերքը՝ նպատակ ունենալով պարզել, թե ընտրված ապրանքանիշերից որի մեջ է արտադրող ընկերությունն օգտագործում բուսական յուղ և այն վաճառում որպես թթվասեր:

Նշենք, որ ինքնին բուսական յուղը սննդի մեջ օգտագործելը մարդու առողջության վնաս չի հասցնում: Հարցն այլ է. բուսական յուղով արտադրանքը թթվասեր չի կարող կոչվել:

Ըստ այդմ, եթե վաճառվող ապրանքի վրա գրված է, որ այն  թթվասեր է, այնտեղ բուսական յուղի առկայությունը կնշանակի, որ արտադրողը կեղծ արտադրանք ներկայացնելով՝ խաբում է սպառողին:

Փորձաքննության արդյունքները

Փորձաքննության ենք ներկայացրել, ընդհանուր առմամբ, 12 թթվասեր, որոնցից 9-ը տեղական արտադրության են:

Սուպերմարկետից գնված և սորտավորած արտադրանքը լաբորատորիաներին ենք ներկայացրել համարակալված, որպեսզի նվազագույնի հասցվի կողմնակալության հավանականությունը:

Փորձաքննությունը պատվիրել ենք 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:

Առանձին-առանձին ստուգել ենք բոլոր օրինակները. որևէ արտադրողի թթվասերիբաղադրության մեջ նշված չէր բուսական յուղի պարունակության մասին: Բոլոր տեղական թթվասերներն արտադրված են եղել 2019 թ. մայիսի 7-ին:

Մեր ցուցակի առաջին համարը «Արզնի կաթ» ընկերության 20%-յուղայնությամբ թթվասերն է:

Երկրորդն «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Երրորդ համարը նույնպես «Աշտարակ կաթ» ապրանքանիշի թթվասեր է՝ 13% յուղայնությամբ «Կովիկ» անունով մթերքը:

Մեր ցուցակի չորրորդ համարը «Մարիաննա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Հինգերորդ համարի նմուշը նույնպես «Մարիաննա» ապրանքանիշինն է` 10%-անոց թթվասեր:

Վեցերորդ համարը «Անի պրոդուկտ» ընկերության Սմետանա մասլովնա ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

7-րդ համարը մեր ցուցակում «Բանդիվան կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

8-րդ համարը «Թամարա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

9-րդը՝ «Բոնիլատ» ապրանքանիշի 17%-անոց թթվասերը:

10-րդ համարի ներքո ներկայացված է բելառուսական արտադրության «Բրեստ-Լիտովսկ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերը:

11-րդ համարը «Ռուսական Պռոստոկվաշինո» ապրանքանիշի 25%-անոց թթվասերն է:

Թթվասերների ցուցակում վերջին՝ 12-րդ համարը, ուկրաինական արտադրության «Պրեզիդենտ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերն է:

TTVASER-cucak

Տարբեր լաբորատորիաներ՝ տարբեր արդյունքներ

Նշված երկու լաբորատորիաներին գնված թթվասերները հանձնել ենք փակ, համարակալված տարաներով (ամբողջ գործընթացը նկարահանված է, տեսանյութը կհրապարակենք 2 օրից):

FDA լաբորատորիային թթվասերների օրինակները ներկայացվել են մայիսի 7-ին՝ գնման օրը, իսկ Ստանդարտ դիալոգ լաբորատորիային՝ մայիսի 14-ին:

Մայիսի 21-ին ստացել ենք առաջին պատասխանը Ստանդարտ դիալոգից:

Ստանդարտ դիալոգ Լաբորատորիայում արդյունքները ներկայացրեց լաբորատորիայի սննդամթերքի փորձաքննության բաժնի ղեկավար Արսեն Ազիզյանը:

«Խնդիր է առաջադրված եղել պարզել, թե արդյոք կաթնամթերքում բուսական յուղ առկա է, թե ոչ: Հետազոտությամբ պազել ենք, որ բոլոր նմուշները բուսական յուղ չեն պարունակում և բոլոր նորմատիվներով համապատասխանում են սահմանված ցուցանիշներին»,- ասաց նա:

TTVASER-STAND-poqr

Արձանագրության հետ վերցրել ենք նաև նմուշների քրոմատագրերը, որոնք արտացոլում են յուրաքանչյուր թթվասերի ճարպաթթվային պարունակությունը: Ըստ Ստանդարտ դիալոգ լաբորատորիայի փորձաքննության՝ ներկայացված բոլոր թթվասերները համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ 033/2013-ով սահմանված  բնութագրին և անվանմանը:

FDA լաբորատորիան փորձաքննության արդյունքը տրամադրեց մայիսի 24-ին: Տվյալները ներկայացրեց լաբորատորիայի սննդի բաժնի ղեկավար Անի Գրիգորյանը. «Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարներում առկա չէ, հինգերորդ համարում առկա է, վեցում առկա չէ, յոթում, ութում առկա է, իններորդ նմուշում առկա չէ, տասում առկա չէ, տասնմեկում առկա չէ, տասներկուսում առկա չէ»:

«ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիան փորձաքննությունն իրականացրել է ԳՕՍՏ- 33490-2015-ի չափանիշներով, որը ներառված է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ 033-ի ցանկի մեջ:

Ըստ մեր ներկայացրած թթվասերների ցանկի՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիայի սարքերը բուսական յուղ են հայտնաբերել

5-րդ համարի նմուշ Մարիաննա ապրանքանիշի 10%-անոց  թթվասերի,

7-րդ համարի նմուշ Բանդիվան կաթ ապրանքանիշի 18%-անոց թթվասերի,

 8-րդ համարի նմուշ Թամարա ապրանքանիշի 18%-անոց թթվասերի մեջ:

TTVASER-FDA-poqr

Բոլոր 12 անուն թթվասերները մենք ընտրել էինք՝ հաշվի առնելով շուկայում նրանց վաճառքի ծավալը:

Այսպիսին էին երկու անկախ լաբորատորիաների իրականացրած փորձաքննության արդյունքները: Այդ արդյունքները, ինչպես տեսաք, միմյանցից տարբերվում են  նմուշների մասով։

Հարց է առաջանում՝ որի՞ն հավատալ։ Երկու լաբորատորիաներն էլ հավաստագրված են և պատասխանատու են իրենց եզրակացությունների համար։ Ուշագրավ է նաև այն, որ կաթնամթերքի հայաստանյան շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մարիաննա» ընկերության արտադրանքում նախկինում երբեք չի հայտնաբերվել բուսական յուղ։

Այսքանից հետո թերևս ավելի ճիշտ կլինի «փորձաքննության» ներկայացնել նախ լաբորատորիաները, նոր նրանց կողմից ստուգվող սննդամթերքը։

 

Աղբյուրը՝  b4b.am

Լրահոս
21 Սեպ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ էԿանաչ ծնոտով հսկայական սարդը վախեցրել է բրիտանացուն (տեսանյութ)Google-ը ստեղծել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգիչըՀասան Ռոհանին Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կոչ է արել«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման համար Մեկ տարի անց. ո՞ւր մնացին խոստումներըՆիկոլ Փաշինյանը Գյումրիից լուսանկար է հրապարակել Փայլուն եմ վերաբերում Ամուլսարի շահագործմանը. Խաչատուր Սուքիասյան Նյու-Յորքում քննարկվելու է Ադրբեջանում գերեվարված ՀՀ երկու քաղաքացիների հարցը. Զոհրաբ ՄնացականյանՔաղաքացին պետք է իմանա իր իրավունքները և չմոռանա պարտականությունների մասին. Հայկ Մարության«Արսենալ»-ը շնորհավորել է ՀայաստանինԱռաջիկայում կլինեն կոռուպցիոն գործերով նորություններ. Սասուն Խաչատրյան Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյանի ուղերձըՓարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբՏիգրան Սարգսյանը Ղարաբաղյան շարժման տարիների լուսանկար է հրապարակել Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետըԱնկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր ԹովմասյանԺամանակն է տուն գալու. Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր. Նիկոլ Փաշինյան Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի և չաղանալու մասինՇնորհավոր տոնդ, Հայաստան. Արթուր ՎանեցյանՀայ ժողովուրդն իր անկախությանը գնաց հիմնարար, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվեով. Արամ Մանուկյան Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Թբիլիսիի հեռուսատաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնով ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարական բարեփոխումներին միտված ՀՀ կառավարության հանձնառությունը. Թրամփ Մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը. Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինՈւզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձըԽոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման ՎարդանյանԱյո՛, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն. Վիտալի ԲալասանյանՀայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր ԼուկաշենկոԱնգամ փոքր կասկած թող չլինի, որ մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ փոխգնդապետին ծեծելու դեպքի մասինԳյումրիում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ ՍարգսյանԱԱԾ նոր բացահայտումը Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան ՕհանյանԱրարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր (լուսանկարներ)Շնորհավորում եմ համայն աշխարհասփյուռ հայությանն այս կարևոր հոբելյանի առթիվ. Գագիկ ԾառուկյանՆոր Հայաստանի համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի. Աննա ՀակոբյանՕրվա խորհուրդը«Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է». Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլում» իրավիճակի մասին «Ժամանակ». Ովքեր են նրանք. Լուրջ հովանավորներ, որոնք օգնել են խուսափել քրեական հետապնդումից «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում տոնական և միջոցառումներով հագեցած օր է սպասվում «Փաստ». Փաշինյանի նոր օրակարգը. Նա մտադիր է արևմտյան արժեքներով կուսակցություն ստեղծել՝ որպես այլընտրանք Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար.Բակո Սահակյան «168 ժամ». «20-րդ դարից 21-րդ դար մտնելու» համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ Հայրենիքը մարդիկ են, որոնք մեր կողքին ապրում և արարում են. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԱրթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Մահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)