Վոլգայում խորտակվել է 17-ամյա Տիգրանը
SocietyՍամարայում Կարմիր Գլինկայի ափի մոտակայքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վոլգայում խորտակվել է 17-ամյա Տիգրան Ի.-ն:
Նա լողափ էր մեկնել իր դասընկերների հետ: Երեխաները խաղում էին ջրում եւ հասել էին ափի չթույլատրվող հատված: Երեք երեխաները սկսել են խորտակվել, երկուսին հաջողվել է դուրս բերել ջրից, բացի Տիգրանից:
Ականատեսները նշում են, որ ամենասարսափելին սկսվեց, երբ դեպքի վայր հասան երեխայի ծնողները: Տիգրանի մորը նյարդային խանգարմամբ հիվանդանոց են տարել: Ականատեսները զարմացած էին, թե ինչու են փրկարարները ուշ տեղ հասել: հաղորդում է «ԿՊ-Սամարա»-ն:
Տիգրանի խորտակման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Երիտասարդը զբաղվում էր սպորտով: Տիգրանը կարողանում էր լողալ, սակայն այդ վայրում ուժեղ ջրի հոսքն ուժեղ էր: Օգոստոսին նա կդառնար 18 տարեկան: