21-ամյա վարսահարդարը ճզմել է սիրեցյալի սեռական օրգանները (ֆոտոշարք)
ԱյլԱՄՆ Ֆլորիդայի բնակչուհի, 21-ամյա վարսահարդար Քեթի Լի Փիչֆորդը ձերբակալվել է հունիսի 4-ին՝ իր սիրեցյալին ապտակելու և ամորձիները ճզմելու մեղադրանքով: Երիտասարդ տղամարդը հայտնել է ոստիկանությանը, որ Փիչֆորդը վիճաբանության ժամանակ դարձել է չափազանց ագրեսիվ և սկսել է ապտակել ու ճանկռել իրեն: Ապա ճզմել է իր ամորձիները և բաց թողել միայն այն ժամանակ, երբ սկսվել է արյունահոսություն:
Համաձայն Փիչֆորդի խոսքերի՝ վիճաբանությունը սկսվել է, երբ սիրեցյալը նկատել է, որ ինքը պատրաստվում է հանդիպել իր հին ընկերներից մեկին և խանդի տեսարան է սարքել:
Daily Mail-ի փոխանցմամբ, Փիչֆորդն արդեն իսկ ձերբակալվել է 2017 թվականի նոյեմբերին՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:
Նշենք նաև, որ Քեթին և նրա զոհը երեք տարի եղել են հարաբերությունների մեջ և ապրել են միասին: