Գտնվել է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը
Наука и культураԼեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավն արդեն մի քանի տարի է, ինչ փնտրվում է:
Այն վերջապես հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանին պատկանող զբոսանավում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին կտավը ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով վաճառվել էր աճուրդում: Այն ժամանակ հայտնի չէր գնորդի ինքնությունը:
Բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ կտավը ձեռք է բերել պաշտոնական Աբու-Դաբին: Այն նույնիսկ պետք է ցուցադրվեր Աբու Դաբիում բացված Լուվրի թանգարանում, սակայն ցուցադրությունն այդպես էլ չկայացավ: