«Փաստ». «Վեթինգը» հասավ լրատվամիջոցներին
Armenian Press«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական կուլիսներում ակտիվորեն կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ դատական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամիջոցների: Ըստ նույն այդ տեղեկությունների, իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը:
Հասկանալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետեւանքները: Ըստ շրջանառվող լուրերի, «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի եւ ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետեւանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ»: Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցանկացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մոտեցումը կհաղթի իշխանության ներսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում