Թյուր կարծիք ունեք Սյունիքի մասին․ Հունան Պողոսյան
ՔաղաքականԹյուր կարծիք ունեք Սյունիքի մասին, քանի որ այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անդրադառնալով այն հարցին, թե Սյունքիում չկա՞ն սևազգեստ մարդիկ։
«Քրեածին հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են ու կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, ովքեր պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»,-ասաց Պողոսյանը։
Հարցին, թե նման իրավիճակի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է նա, արդյոք կա՞ն սևազգեստ մարդիկ և նրանց պե՞տք է վերահսկել, Պողոսյանը պատասխանեց․ «Դա պետք է կրի մշտական բնույթ և պատկան մարմինները պետք է մշտապես զբաղվեն քրեածին հանցավոր միջավայրում որևէ կերպ իրենց հեղինակություն համարողների դեմ և որևէ կերպ օրենքից իրենց վեր դասողների դեմ»։
Հարցին, թե Սյունիքում սևազգեստ մարդի՞կ են, ովքեր ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորում, թե՞ այլ գույնի հագուստով են, որոնք խնդիրներ են առաջացնում, Պողոսյանը պատասխանեց․ «Ե′վ հագուստի առումով եք ծայրահեղականացնում, և′ ընդհանուր իրավիճակի: Ասում եմ՝ դա մշտական աշխատանք է, ամեն օր պետք է աշխատել, որ ցանկացած մարդ հասկանա՝ չի կարելի օրենքից վեր դասել, խոսքը վերաբերվել է բոլոր նրանց, ովքեր փորձել են իրենց օրենքից վեր դասել»։