00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ես և ինձ նման գյումրեցի շատ երգիչներ հանկարծ իմանում ենք, որ մենք հրավիրված չենք մեր քաղաքի՝ Գյումրիի տոնինԱստղագուշակ՝ օգոստոսի 25-ի համարՕրվա խորհուրդը Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել. Փաշինյան Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում «Ռեալ»-«Վալյադոլիդ»` 1:1 (տեսանյութ)«Յուվենտուս»-ը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)«Արսենալ»-ը զիջեց «Լիվերպուլ»-ին (տեսանյութ)Մալաթիայի հրդեհից տուժած 10 քաղաքացիները դուրս են գրվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Կողմերն ընդգծել են, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության եւ Ազգային Ժողովի կարիքների զարգացման ծրագրերին։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը եւ Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձեւաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն եւ թիրախային։

Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի եւ աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նա ողջունել է նաեւ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը։

Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաեւ տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար։

Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում։

Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կոմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է  ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում։

Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը։ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը եւ մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Նա նաեւ ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարեւորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջեւ շփումները մշակութային, գիտական, կրթական եւ հումանիտար ոլորտներում։

Լրահոս
25 Օգոս
ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ես և ինձ նման գյումրեցի շատ երգիչներ հանկարծ իմանում ենք, որ մենք հրավիրված չենք մեր քաղաքի՝ Գյումրիի տոնինՏոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին Աստղագուշակ՝ օգոստոսի 25-ի համարՕրվա խորհուրդը Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել. Փաշինյան Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում «Ռուս Քարդաշյանը»` թափանցիկ զգեստով (լուսանկար, տեսանյութ) Բջջային հեռախոս գողացած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Կիսամերկ Էմիլի Ռատակովսկու անկողնային լուսանկարը Չեմ բացառում մարդկային գործոնը. Ֆելիքս Ցոլակյանը եկել է «Մալաթիա մոլ» Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ)Ինչպես են հեռացրել A-321 ինքնաթիռը եգիպտացորենի դաշտից (տեսանյութ)Ոսկեվանի 50-ամյա բնակիչը հանդամասից գողացել է ցինկապատ խողովակներՄեր երեխեքի այս քոչարիի մասին էի ասում այսօրվա ելույթիս մեջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ավտովթար` Սեբաստիա փողոցում. կա 1 զոհ «Ռեալ»-«Վալյադոլիդ»` 1:1 (տեսանյութ)Երևանյան լճի հարակից տարածքը մաքրվում է շինարարական աղբից (տեսանյութ) Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների. Էդուարդ Շարմազանով «Յուվենտուս»-ը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Որոշեցինք, որ նոր Հայաստանում անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը. Փաշինյանը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը «Արսենալ»-ը զիջեց «Լիվերպուլ»-ին (տեսանյութ)Մալաթիայի հրդեհից տուժած 10 քաղաքացիները դուրս են գրվել Երգիչներ Թաթա Սիմոնյանն ու Արման Հովհաննիսյանը պարգևատրվել են (Լուսանկարներ)Իշխանությունը փակ քննարկում է անցկացրել Ծաղկաձորում (լուսանկարներ) Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ)Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքները (տեսանյութ)Մենք զգուշացնում էինք, որ ցավոտ անակնկալներ են լինելու. Արծրուն Հովհաննիսյան Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի մոտ 20 կմ փակ է. ԱԻՆՔիթ Հարինգթոնը կխաղա Marvel-ի նոր ֆիլմում Ցավդ տանեմ, առաջինը կպավ՝ դեմը չառան՝ երկրորդը կպավ, դեմը չառան՝ երրորդը կպավ. Սամվել Ալեքսանյանը՝ ՕսիպյանինՖելիքս Ցոլակյանն այցելել է հրդեհի ճիրաններում գտնվող «Մալաթիա մոլ»«Մալաթիա մոլի» հրդեհի հետևանքով 9 տուժածներից 8-ը դուրս են գրվելԽոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է Ճոխ և անպտուղ. Նոր Հայաստանի պաշտոնյաների վոյաժներըԽուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել. ոստիկանությունը՝ Պզոյի և իր թիկնապահի արարքի մասին «Արսենալ»-ի Մ-23 թիմի ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը (տեսանյութ)«Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառելՆիկոլ Փաշինյանի ելույթը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Մալաթիայի հրդեհից տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրությանՔայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը (տեսանյութ) Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավորՖրանսիայում բժիշկը 30 տարվա ընթացքում բռնաբարել է 250 երեխայիԵրևանում և Արագածոտնում փրկարարները 3 տեսակի օձ են բռնել Զիդանի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ)Ռամոսի կազմած լավագույն մարզիչների ցանկում չի ընգրկվել Մոուրինյուն
Ամենադիտված
Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդինՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկըՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել է«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են (տեսանյութ). Հրապարակ 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) 28-ամյա տղան բենզին է լցրել ընկերուհու վրա և այրել (տեսանյութ)