144 մլն դրամ՝ Քննչական կոմիտեի շենքերի վերանորոգմանը (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ կառավարության հունիսի 13-ի նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգման և նորոգման նպատակով 144 մլն դրամ հատկացնել: Հարցը զեկուցեց Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։
Գումարը ՔԿ-ին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
Նախատեսում է նորոգել Վեդի քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքերը:
Բացի այդ, նորոգման աշխատանքներին ուղղվել է լրացուցիչ 25 մլն դրամ, որով կոմիտեն նախատեսում էր ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: Սակայն դրանց կարիքը չի եղել, և այժմ այդ գումարը փոխանցվելու է կոմիտեի վարչական շենքերի շինարարական աշխատանքների իրականացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։