Գրիգորյանը պարզաբանում է, թե ինչու «նախագահը լեգիտիմ չէ» (տեսանյութ)
ՔաղաքականԼրագրողները ՍԴ նախագահի թեկնածուին հիշեցրեցին, որ իրեն ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը, ում ինքը բազմիցս քննադատել է՝ անվանելով ոչ լեգիտիմ:
Երբ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջադրեց նախագահի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանը այդ առաջադրումը հակաօրինական որակեց՝ սոցցանցի իր էջում գրելով, որ Արմեն Սարգսյանի չի ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու և վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու որևէ ապացույց: