«Ուրարտու»-ն ևս մեկ նոր բասկետբոլիստ ունի
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը սկսել է համալրել կազմը և արդեն երկրորդ բասկետբոլիստին է ներկայացրել:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը նույնպես 2019/20 թթ. մրցաշրջանում հանդես կգա «Ուրարտու» ակումբում:
Ավելի վաղ` հայտնի էր դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Միքայել Հակոբյանը 2019/20 թթ. մրցաշրջանում կարիերան կշարունակի «Ուրարտու»-ում:
Անցած մրցաշրջանի եզրափակչում «Ուրարտու»-ն մրցաշրջանի վերջին կարևոր խաղում պարտվեց «Արագած»-ին և չդարձավ Հայաստանի չեմպիոն: Ավելի վաղ երևանյան ակումբը դարձել է ԵԱՏՄ գավաթի խաղարկության չեմպիոն: