Այսօր զոհված Արտյոմ Խաչատրյանը 20 օրից զորացրվելու էր (լուսանկար)
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 13-ին, Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 20-ամյա Արտյոմ Վազգենի Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր: Մահացած զինծառայողն ունի ավագ եղբայր եւ քույր։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: