«Ժողովուրդ». Նախագիծն իրարանցում է առաջացրել «Իմ քայլ»-ում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Պարզվում է` Ա. Խաչատրյանը ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել:
Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդային նախագիծ ներկայացրել: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասաց. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»: Երեկ Արմեն Խաչատրյանը հետ կանչեց նախագիծը եւ քննարկումներից հետո կրկին շրջանառության մեջ կդնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում