ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Փաշինյանը ծանոթացել է զինվորների առօրյային (տեսանյութ, լուսանկարներ) Բելառուսի ՆԳՆ֊ն հերքում է բողոքի ցույցի ընթացքում զոհի մասին լուրերը Այսօր սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 44 տարեկան Հրապարակվել են Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների վրա կրակ բացելու կադրեր Բացահայտվել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման դեպք․ գործել է հանցավոր սխեմա․ ԱԱԾ Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ․ Փաշինյան Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեց Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է 

Խնդրում եմ ներել ինձ և մեծամիտ չհամարել. Արամ Սարգսյան

Բլոգոսֆերա

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանը մեկն է ու մերն է՝ բոլորինս
«Նախկինների» ու «նորերի» կռիվը գնալով ինքնանպատակ է դառնում, կտրվելով բովանդակությունից և քաղաքական էությունից: Արդյունքում ինձ նման մտածողները ստիպված կանգնում են երկընտրանքի առաջև։ Ու սա այն դեպքում, երբ նախկինում ամենօրյա ռեժիմով պայքարել են նախկինների դեմ, իսկ նորերն էլ բազմաթիվ սխալներ ու բացթողումներ ունեն... 

Խնդրում եմ ներել ինձ և մեծամիտ չհամարել, բայց կարծում եմ, որ գիտեմ իրավիճակից դուրս գալու, մեր տեսակի համար ընկալելի, հիմնական խնդիրների լուծումները։ 
Եվ ուրեմն... 

Հեղափոխություն։

Ցանկացած հեղափոխության շարժիչ գործոններից մեկը արդարության հաստատումն է, իսկ դրա բավարարման միջոցը պետությունից գողացած ու ապօրինի ձեռքբերած հարստությունը վերադարձնելը։ Բնականաբար այս պահանջը հեղափոխության հաղթանակից հետո պետք է բավարարվի, բայց՝ օրինական, թափանցիկ (որպեսզի չվերածվի կուլակաթափության), հնարավորինս կարճ ժամկետներում, և հանրային ընկալելի մեթոդներով։ Իմ կարծիքով՝ այդ նպատակով պետք է ձևավորել մասնագիտական խումբ ներգրավվելով տնտեսական ոլորտի նախարարություններից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՊԵԿ-ից, հարկային տեսչությունից և ակադեմիական շրջանակներից մասնագետների, որ կուսումնասիրեն առաջին անհրաժեշտության ներկրվող և ՀՀ-ից արտահանվող, մոնոպոլ և հանրությանը հայտնի ընկերությունների անցած տարիների գործունեությունը։ Այդ ընկերությունների թիվը, իմ հաշվարկներով չի գերազանցում 50-ը։ Խումբը կհաշվի պետությանը հասցված վնասը և սեփականատիրոջը կառաջարկի փոխհատուցել։ Չհամաձայնելու պարագայում, կարող է գումարի չափը և վճարման ժամկետը վիճարկել դատարանում։ Համաձայնության դեպքում՝ նույն օրը պետք է հանրայնացնել, որտեղ փոխհատուցում վճարող գործարարը հեռուստաէկրանից կարող է ասել, որ ինքը կամ պետք է հարմարվեր ընդունված խաղի կանոններին՝ կաշառք տար տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև ուժայիններ, կամ պետք է լքեր երկիրը և գործարարությամբ զբաղվեր օրինական երկրներում։ Որ ինքը մնացել է և, այո, օրենքը խախտելով հարստացել ու հիմա պատրաստ է վերադարձնել անօրինական տարածը։ Որ ուզում է արդար աշխատել ու ամեն ինչում աջակցել սեփական երկրին, և ամենակարևորը՝ ցանկանում է, որ փոխհատուցումից հետո իր և իր զավակների ունեցվածքը ընդունելի և արդար դառնա հանրության աչքում։ Իմ կարծիքով միայն այդ դեպքում է, որ ցանկացած քաղաքական փոփոխության պարագայում, այլևս որևէ իշխանություն չի կարող սպառնալ որևէ գործարարին, կամ պահանջել 2001-ի գործունեության հաշվետվությունը։ Միայն այս դեպքում է, որ փոխադարձ համերաշխություն կլինի և ներհայաստանյան գործարարները վստահահություն և պաշտպանվածություն ձեռք կբերեն, դուրս կգան կասկածամտության ու անկանխատեսելիության դաշտից և ներդրումներ կանեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան իրենց գործընկերների կապերը և կապիտալը։ Արտասահմանյան խոշոր ներդրողների ներգրավման համար էլ անհրաժեշտ է շատ կարճ ժամկետում ձևավորել արբիտրաժային տնտեսական դատարան, որը կարող է աշխատել էլեկտրոնային տարբերակով, վիրտուալ դաշտում, որում ներգրավված կլինեն աշխարհի տարբեր երկրների դատավորներ և որի որոշումը օրինական ուժ կունենա ՀՀ տարածքում։ Ընդունեք, որ որևէ խոշոր ներդրող չի գա մի երկիր, որտեղ բաց վեթինգի գործընթաց է, որտեղ դատավորները հայտարարվում են կաշառակեր ու քաղաքական պատվեր կատարող, որտեղ «Լիդիանի»,«Ռենկոյի» և «Սանիտեկի» նման ընկերությունները պետության դեմ դրսերում բողոքներ ունեն։ 

Ապագա ծրագրեր...

Հիմա մտքի դար է, և մենք միտք ունենք... Լրիվ կիսում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ հիմա մտքի դար է, բայց համոզված եմ, որ միտքը պետք է արտադրել, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ լողատաշտի ջուրը թափելուց կարելի է բացականչել ՙԷվրիկա՚, կամ՝ խնձորը գլխին ընկնելուց հետևություն անել ազատ անկման և գրավիտացիայի մասին։ Միտքը անիրական է, ապրանք դառնալու համար լուրջ լաբորատորիաներում և թանկ փորձարկումներ պետք է անցնի։ Հետևաբար մենք պետք է փոխենք մեր ողջ կրթական համակարգը, մեր բուհերը սովորեցնողից վերածելով մտքերը փորձարկող և գիտելիք արտադրող լաբորատորիաների։ Այո, գիտելիքը ամենաթանկ ապրանքն է աշխարհում, ու դա է մեր նման երկրի իրավիճակը շտկելու միակ միջոցը: Եթե մենք բոլորով՝ վարչապետով, կառավարությամբ և ժողովրդով, գալիս ենք այդ հետևության, հենց այս օրվանից պետք է սկսենք այդ ուղղությամբ քայլեր անել ու վստահաբար10-20 տարի հետո, ուժեղների հետ կարող ենք խոսել ոչ միայն հավասարը հավասարի պայմաններում, այլև մեր օրակարգը կարևոր դարձնել....

Իսկ գումա՞րը: Նման կարևոր գործընթացը առաջ տանելու համար պետք է հայթայթենք, մեր ունեցած բնական ռեսուրսները (պղինձ, ոսկի, արծաթ, մոլիբդեն, ջրային ռեսուսներ) օպտիմալ, առավելագույն շահութաբերությամբ և հնարավորինս վերջնական ապրանքի վերածած իրացնելով։ 

Դատական համակարգ...

Դատական համակարգի բարեփոխումները պետք է արվեն առանց ավելորդ հեղափոխականության ու պաթոսի, առանց ցուցադրականության և հնարավորինս անաղմուկ։ Քաղաքական և պատվերով որոշումներ կատարած դատավորները, որոնք վեթինգվել են ՄԻԵԴ-ի վճիռներով, պետք է հեռանան, մնացյալի մասով խնդիրները պետք է լուծվեն ոչ ավելի՝ քան եռամսյա ժամկետում։ Տասնյակ երկրներ են անցել նման գործընթացների միջով, և ոչ մեկը աշխարհով մեկ ի ցույց չի դրել ու հանրային հակադրության թեմա չի դարձրել։ Անցումային արդարադատության, վեթինգի, երդվյալ ատենակալների թե մեկ այլ տարբերակով, էական չէ, թող մասնագետները որոշեն, կարևորը, որ արվի անաղմուկ և առանց խրամատների... 

Փոխհարաբերություններ:


Զենքի գործադրմամբ քաղաքական իրավիճակը փոխելը անթուլատրելի է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության պարագայում։ Արյան համար պատասխանատուների տեղը միանշանակ բանտն է։ Մնացյալի հետ պետականաշինության, պաշտպանվածության, անվտանգության և օրինականության հարցերում փոխադարձ հարգանքի, առողջ մրցակցության ու համերաշխության խնդիրը պահելը գերկարևոր է... Հների ու նորերի, հին Հայաստանի ու նոր Հայաստանի, երիտասարդների ու տարեցների, Արցախյան ազատամարտի և հեղափոխության, Հայաստանի իշխանությունների և Ղարաբաղի իշխանությունների, քայլ արածների և չքայլածների, սևերի ու սպիտակների ցանկացած հակադրություն և դրան ուղղված ցանկացած գործընթաց շատ վտանգավոր և անթույլատրելի է։ «Կասկածի ժանգը ներսից ուտելու է մեզ։ Մեզ ջհադամը, երկիրն ու պետությունն է ուտելու» ասում էր եղբայրս։ Այն իրավիճակում, երբ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական համագործակցության դաշինք է ձևավորվում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են արվում, երբ թուրքական զինուժը մշտական ներկայություն է ապահովում Նախիջևանում, ներսում և առավել ևս Ղարաբաղի հետ բարիկադների, լարվածության ու հակադրության մթնոլորտի գոյությունը կարող է անդառնալի կորուստների պատճառ դառնալ։ 

Արտաքին քաղաքական...

Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը շտկելու միջոցը ոչ թե ռուսական քաղաքական քմահաճույքները սպասարկելն ու հաճոյանալն է, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելով եղածը հավասարակշռելը և ապահովագրվելը։ Խնդիրը ինքնահաստավելը չէ, խնդիրը երկրի ամբիցիաները հաստատելն է: Ժողովրդավարությունը և արդար ընտրությունները լավ են, բայց երբ չեն լուծվում սոցիալական խնդիրները, երբ դրանից հետո էլ գրպանները մնում են դատարկ, իշխանությունը պարտվելու է ցանկացած հաջորդ ընտրության։ Բնականաբար՝ հարցերը շատ են և շատ զգայուն, բոլորին անդրադառնալը մի հրապարակման մեջ անհնար է։ 

Վերջաբան.

21-րդ դարը մերը դարձնելու խնդիրը, առանց Վազգենի և Դեմիրճյանի բարդ է, բոլորիս ուժերը համախմբելով և միասնություն ձևավորելով լրիվ հնարավոր է։ Ու՝ անհրաժեշտ: Մեր հարևանները կրճատում են փոփոխությունների մեր ժամանակը՝ թողնելով միայն մեկ ելք՝ տնտեսական ու քաղաքական ինքնիշխանության արագ վերականգնում, որի առաջին պայմանը ներքին համերաշխությունն ու կայունությունն է»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Փաշինյանը ծանոթացել է զինվորների առօրյային (տեսանյութ, լուսանկարներ)Բելառուսի ՆԳՆ֊ն հերքում է բողոքի ցույցի ընթացքում զոհի մասին լուրերըԱյսօր սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 44 տարեկանՀրապարակվել են Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների վրա կրակ բացելու կադրերԲացահայտվել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման դեպք․ գործել է հանցավոր սխեմա․ ԱԱԾՍևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ․ ՓաշինյանՎլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեցԱրցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մեկ ցուցարար է զոհվելԸնթանում է Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂԻնչ է նկարել Գարիկ Պապոյանի տեղադրած թաքնված տեսախցիկն իր տան բակում Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում 213 մարդ է ձերբակալվելՍևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ. Արմեն Սարգսյան Ողբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. Կա 5 մահ Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,23%֊ըՊլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Օրվա կադր․ Փաշինյանը՝ Սիսիանի զորամասումԲելառուսում տեղի են ունեցել հետընտրական լայնածավալ բողոքի ցույցեր (լուսանկարներ, տեսանյութ)Վանաձորի որոշ թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի Աստղագուշակ՝ օգոստոսի 10-ի համարՍԱՏՄ-ն հայտնաբերել է զանգվածային միջոցառումների արգելքի խախտումներ Տարիքը խնդիր չէ․ 53-ամյա Պամելա Անդերսոնը՝ սեքսուալ ֆոտոշարքումԸստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ Մարինկա Խաչատրյանն ընտրյալի հետ՝ նոր ֆոտոշարքումԱրամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից ՈՒՂԻՂ․ Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվիԲեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցել Մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում․ ՓաշինյանԻնչպիսի կին է իր կողքին պատկերացնում Դավիթ Աֆրիկյանը. դերասանի անկեղծ հարցազրույցը Մարիամ Փաշինյանն իր հանգստից լուսանկարներ է հրապարակելԱրցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց ԲեյրութՋրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի Լիբանանում շարունակվում են հրաժարականները․ պաշտոնից հեռացել է ևս մեկ նախարարԱռնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում տանկեր են անվանակոչվել Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը` 9 և 15-ամյա երեխաներ են Նիկոլ Փաշինյանն ա ուժեղ, թե՞ Բրյուս Լին. Արամ MP3-ի և Ալեն Սիմոնյանի հումորային լուսանկարըԻմ տեղեկություններով՝ Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբանԱռողջարանային համալիրների տարածքներում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Ովքե՞ր էին հարձակվել Բուրջ Համուդի վրա 1979թ․ սեպտեմբերին․ (Սինանյանի «փայլուն» մտքերի հետքերով)․ Արմեն Այվազյան34 տարեկանում մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը
Ամենադիտված