ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Արսեն Թորոսյանը չի գիտակցում, որ ՀՀ-ում օրենքը գերակա է և բոլորի համար. Մարինա Խաչատրյան

Հասարակություն

Վահե Տեր-Մինասյանն այս պատմության միակ օրինախախտը չէ։

Ս.թ. մարտի 22-ին ասուլիսի ժամանակ ես նշեցի, որ Հայաստանի Հանրապետությունում մի խումբ անձանց կողմից իրականացվում է «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ` մեջբերելով և ցուցադրելով փաստեր։ Այս իրավախախտման մասին նշված է եղել նաև ՀՀ ԱԱԾ, ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ Դատախազություն, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն և ՀՀ ՄԻՊ հանցագործության մասին իմ կողմից ներկայացված հաղորդումներում։

Իմ հայտարարությունից հետո «Գարդասիլի» ակտիվ գովազդով զբաղվող անձինք մի պահ նվազեցրեցին այդ հակավիրուսային պատվաստանյութի ինտենսիվ գովազդը։

Սակայն, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նույն օրը հանցազրույցի ընթացքում հայտարարեց, որ «...ոչ միայն գովազդում ենք, այլ ես ասում եմ, որ մեր հաղորդաշարը շարունակելու է գովազդել...»։

Տե՛ս 10:00 րոպեից։

Սա եղավ պատճառ, որ ես իրավախախտման մասին հաղորդում ներկայացրեցի ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Տեսչական մարմինն օրենքով սահմանված ժամկետներում հրավիրեց նիստ, որին ներկա ենք եղել և՛ ես, և Վահե Տեր-Մինասյանը։ Ես ներկաներին պարզաբանել եմ, որ բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի կողմից հնչեցված արտահայտությունը «...ոչ միայն գովազդում ենք, այլ ես ասում եմ, որ մեր հաղորդաշարը շարունակելու է գովազդել...» հանդիսանում է անհերքելի ապացույց ՀՀ Դեղերի և ՀՀ Գովազդի մասին օրենքների մի շարք կետերի խախտման վերաբերյալ։

Վերջերս տեղեկացանք, որ Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է 250.000 ՀՀ դրամի չափով։ Իմ գնահատմամբ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը չափազանց մեղմ է գտնվել և շատ քիչ վարչական տուգանք է նշանակել օրինախախտ այս քաղաքացուն։ Ես ավելի կոշտ արձագանք էի ակնկալում։

Հետագա օրերին, Վահե Տեր-Մինասյանը չգիտակցելով, որ օրենքի մի շարք կետերի խախտման համար անհրաժեշտ է պատասխան տալ օրենքի առջև, փորձ կատարեց մանիպուլյատիվ եղանակներով վարկաբեկել տեսչական մարմինը` սպառնալով, որ «Գարդասիլ» արտասանած բոլոր անձանց նկատմամբ դիմում կներկայացնի տեսչական մարմին և բոլորը, այդ թվում նաև պատգամավորներ, վարչապետն ու իր կինը կտուգանվեն։ Վահե Տեր-Մինասյանն այդպես էլ չկարողացավ ըմբռնել, որ օրինախախտում է ոչ թե «Գարդասիլ» արտասանելը, այդ «Գարդասիլի» գովազդը (այս խմբաքանակը գրանցված չէ և ՀՀ ԱՆ-ն թույլատվություն չի տվել դրա գովազդի համար)։

Սակայն, Վահե Տեր-Մինասյանն այս պատմության միակ օրինախախտը չէ։

Երեկ հրապարակվեց մի հոդված, որտեղ նշվում էր, որ ս.թ. հունիսի 11-ին Առողջապահական խորhրդի նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն «Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։ Խոսքն այն մասին է, որ Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ է արել եթերում»։ 

Հավանաբար, այսպիսի արտահայտություններով է Թորոսյանն, օրինակ, կանգնեցնում մյուս խնդիրների դեմ բարձրաձայնողների բողոքները, «առաջ բրդում» Գարդասիլը, «Անծուխ Հայաստանը» և այլ հանցավոր ծրագրեր։

Ես հասկանում եմ, որ Թորոսյանն իր տանը կնոջ ու երեխաների, ծնողների ու հարևանների հետ խոսում է բացառապես օգտագործելով «ժարգոնային» լեքսիկոն։ Ես հասկանում եմ նաև, որ նա ուսանող ժամանակ եղել է կտրված լավ շրջապատից ու հիմա փորձում է «լավ տղա» խաղալ։ Ես հասկանում եմ, որ նա փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել, հիմա մեծացել է, ունի ծառայողական մեքենա, բայց միևնույն է, նա փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել։

Բայց ես չեմ հասկանում, թե փողոցային լեքսիկոնով ու վարվեցողությամբ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք ունեցող, մեր պետական կրոնն ատող ու մեր երկիրն ակնհայտորեն փորձադաշտ դարձրած անձն ինչ գործ ունի որոշումներ կայացնողների շարքում։

Այսպիսով, Արսեն Թորոսյանը չի գիտակցում, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը գերակա է և բոլորի համար։ Օրենքին են ենթարկվում անտունից մինչև օլիգարխ, գործազուրկից մինչև վարչապետ, փինաչիից մինչև գիտնական։ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն արտոնյալներ ու օրենքից մանյովրող անձինք։

Թորոսյանը չի գիտակցում նաև, որ տեսչական մարմինն անկախ գործող համակարգ է և պարտավոր է վերահսկել, բարձրաձայնել իրավախախտումները և նշանակել պատիժ։

Հ.Գ. Ի դեպ, ուղղաթիռով վոյաժներ անելու Ձեր սովորությունը Ձեզ չի հավասարեցնում վարչապետ Փաշինյանին։ Դուք երբեք չեք ունենա վարչապետի խարիզման ու նմանօրինակ ընկալումը հասարակության կողմից։

 

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ,

բժիշկ-նեյրովիրաբույժ՝

Մարինա Խաչատրյան

  

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված