Մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն. Էլինար Վարդանյան
ПолитическиеՄինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետևանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն:
Գրեթե ամեն օր հանդիպում ենք նոր տեղեկատվության, որ այդ մարդիկ պետության հետ անաղմուկ գործարք են կատարել, որ պետությանը ինչ-որ գումարներ են տալիս: Այս ամենի արդյունքում իրավաչափորեն ծագում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները, սակայն մամուլում չեն հանդիպում:
2. Յուրաքանաչյուր անգամ հրապարակումներ է լինում կոնկրետ անձանց և միլիարդների հասնող գումարների վերաբերյալ, սակայն անհասկանալի է ի վերջո ինչպիսին է այդ գործերի (եթե իհարկե իրավական գործընթաց իրականանում է) ճակատագիրը: Ինչպիսի համառությամբ լուրերը տարածվում են, նույնքան համառորեն էլ մոռացության են մատնվում:
3. Վերջին հաղորդագրություններից պարզ է դառնում նաև, որ նշված մարդիկ փոխհատուցում են այլ մարդկանց կողմից թույլ տրված խախտումների համար: Դա իրավակա՞ն գործընթաց է, թե պարզապես պայմանավորվածությունները ձեռք են բերում նոր որակ, անցում կատարում նոր փուլ:
4. Այսպիսի երկակի արդարադությո՞ւն ենք պատկերացնում Հայաստանում: Թե ինչպես միշտ կան օրենքի առջև բոլորը հավասար են սկզբունքի առավել «հավասարներ»:
Առանց այս հարցերի պատասխանների շատ դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու և ինչ պայմանավորվածությունների ու գործարքների արդյունքում է հերթական անգամ ձևավորվել արտոնյալների մի խավ, որոնց մասին բոլորը գիտեն, բայց որոնց նկատմամբ կիրառվում է ընտրովի մոտեցում:
Այսպիսի հիբրիդային արդարադատության պայմաններում անցումային արդարադատությունը հավանաբար անհրաժեշտություն է դառնալու եղած անաղմուկ գործարքները հիմնավորելու և լեգիտիմացնելու համար:
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»