«Մարդ ա վատացել». շտապօգնությունը եկավ դատարանի բակ (տեսանյութ)
SocietyՎերաքննիչ դատարանի բակում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները։ Վերջիններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն ժամանեց։ Քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ տեղի ունեցած հրմշտոցից հետո, բժիշկները քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերեցին։
Նրա զարկերակային ճնշումն էր բարձրացել։ Շտապօգնության աշխատակիցներն առաջարկեցին քաղաքացուն տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվեց։