Դենիս Տալալայը հեռացել է «Փյունիկ»-ից
ՍպորտԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 27-ամյա ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը:
Տալալայը ձմռանն էր միացել «Փյունիկին» և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հասցրել էր դառնալ 2 գոլի հեղինակ:
Տալալայը կարիերան կշարունակի հայրենիքում: