Արարատ Միրզոյանն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՔաղաքականԱյսօր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Այնուհետև պարոն Օպերմանին ուղեկցել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան: Օրվա վերջ պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բոլոր հանդիպուների ժամանակ ուշադրության կենտրոնում եղել են Հայաստանում դատական համակարգի հիմնավոր բարեփոխման և Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման հարցերը: Գերմանիայի կառավարությունը որպես միջազգային հանրության կարևոր դերակատար լիովին աջակցում է դատական համակարգը հիմնովին բարեփոխելու մեր մոտեցումը և միանշանակ պաշտպանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհը: