Անի Լորակը նոր սիրեցյալ ունի (լուսանկար)
OtherՁմռան վերջին 40-ամյա երգչուհի Անի Լորակը պաշտոնապես բաժանվեց նախկին ամուսնուց՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուից։ Նրանց բաժանության պատճառը տղամարդու սկանդալային դավաճանությունն էր։
Այսօր ուկրաինացի երգչուհին սիրառատ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում` հետևորդ-երկրպագուներին ներկայացնելով իր նոր սիրեցյալին: «Բարի, ջերմ երեկո»,-լուսանկարին կից գրել է Լորակը:
Նշենք նաև, որ հետևորդներին այդպես էլ չհաջողվեց պարզել երգչուհու սիրեցյալի ինքնությունը: «Ո՞վ է սա»,-գրել է նրանցից մեկը: