Փրկարարները երկու օրում 5 օձ են բռնել, որից 2-ը՝ գյուրզա
SocietyԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 15-16-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ Երևան, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Զորավան և Տավուշի մարզի Սևքար գյուղերում:
Դեպքի վայրեր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա, 1 իժ , 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: