Արատավոր իրականության համար յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության համաժողովի ընթացքում:
«Մեկի մեղավորությունը շատ է, մյուսինը՝ քիչ, բայց չկա գեթ մի մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում, եթե հաշվի առնենք, որ մեղավորությունը կարող է լինել նաև պասիվ: Օրինակ՝ ինչ-որ բան չնկատելու տալը, ինչ-որ ջանք գործադրելուց խուսափելը: Հետևաբար նոր առանցքային գաղափարը հետևյալն էր՝ անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում և հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարևոր գործոն է: Այսինքն, մեր ծրագրի համաձայն, ցանկացած իրավիճակում խնդիրներ լուծել-չուծելու կարևոր գործոններից մեկն ամեն անհատի, ամեն մարդու, ամեն անձի վարքագիծն է, դիրքորոշումը»,- ասաց Փաշինյանը: