ՔՊ համագումարում ավարտվեց ելույթների հատվածը. ընթանում է վարչության կազմի ընտրությունը
ՔաղաքականՔՊ համագումարում ավարտվեց ելույթների հատվածը: Այժմ ընթանում է ՔՊ վարչության կազմի ընտրությունը: Նախապես հաստատվեց, որ վարչությունն ունենալու է 21 անդամ, որոնք ընտրվելու են 51 թեկնածուներից: Այնուհետև նրանց միջից կընտրվի նաև ՔՊ վարչության նախագահը:
Առաջինը քվեախուց մտավ Ալեն Սիմոնյանը, որը բավականին երկար չարչարվեց, մինչև կատարեց իր ընտրությունը: Նա դա բացատրեց թեկնածուների քանակով, և ասաց, որ քվեարկել է հանուն ավելի լավ վարչություն ունենալու: