Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք. Հայկ Մարության
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո լրագրողները զրուցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ու հարցրել՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ վարչապետը դժգոհ է նրա աշխատանքից, քանի որ «տապալել է քաղաքի կառավարումը»:
«Բացարձակ, այդպիսի բան չկա: Տապալման մասին ծիծաղելի է խոսելը: Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք»,-ասաց Մարության:
«2018 թվականի վերջին վիճակը կատաստրոֆիկ էր։ Հետո մեր թիմի շնորհիվ վիճակը դարձավ նորմալ։ Բայց այս տարի հունվար-փետրվարից սկսած «Սանիտեկը» էլի տապալում է աշխատանքները»։