Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա. Ավինյան
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո լրագրողները զրուցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Հարցին, թե ինչ որոշում կա Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված` Ավինյանը պատասխանեց.
«Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռեւս որոշում չկա: Այդ քննարկումները շարունակվում են, ես կարծում եմ` ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը ոլորտում բարեփոխումների տեմպով եւ որակով կկարողանա արձանագրել, այսպես ասած, բեկումնային փոփոխություններ»:
Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ այս պահին մի քանի թեկնածու է քննարկվում, և իր կարծքիով՝ այդ թեկնածուների անունները առայժմ պետք չէ հնչեցնել: