Իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ ՔՊ-ում չկան․ Միրզոյան
ՔաղաքականԱյսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ՀՀ Ազային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Դիտարկմանը, թե մամուլում գրում են, որ ՔՊ կուսակցության որոշ անդամներ, այդ թվում ինքը, Լենա Նազարյանը դիրքերը զիջել են, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Դուք էստեղ դիրքեր տեսա՞ք: Դե մամուլն ամեն ինչ էլ գրում է, ես չեմ կարծում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսայցությունում հիմա ինչ-որ դիրքեր կան, ախր ստերեոտիպերով ենք մտածում, մենք մտածում ենք, որ իշխանական կուսակցությունում անպայման պետք է լինեն ինչ-որ դիրքեր, առանձին իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում էդպիսի բան չկա»: