Իջեւան-Երեւան ճանապարհին Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13:00-ի սահմաններում 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը Իջևան-Երևան ավտոճանապարհի 131-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Ըստ աղբյւորի՝ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: