33-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան հետիոտնի
Emergency CaseԵրեկ՝ հունիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ պահին նշված վայրով անցնող շտապօգնության մեքենայով վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:
Փաստի առթիվ քննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: