Անհրաժեշտ և հրատապ է դարձել կինոարվեստում գործուն քայլեր ձեռնարկելը․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ասաց․ «Անհրաժեշտ և հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկել կինոարվեստում պետական-մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանման ու տարածման, ինչպես նաև կինոլորտի կարգավորման և կինոարտադրության համար հանրապետությունում նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։