Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ու դատախազները վիճեցին (տեսանյութ)
PoliticalՎերաքննիչ քրեական դատարանում գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը քիչ առաջ ավարտվեց։ Գործով նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 18–ին, ժամը 9։55–ին։
Մինչ բողոքի քննության ավարտը վիճաբանություն տեղի ունեցավ Գրիգորյանի պաշտպանների եւ մեղադրողների միջև։
Տեսանյութը` Hraparak.am-ի