Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից. Սամվել Կարապետյանի դստեր գրառումն իր նախնիների մասին
OtherՀայազգի գործարար Սամվել Կարապետյանի դուստրն այս օրերին Հայաստանում է:
Հանգստի նպատակով Հայաստան ժամանած Տաթևիկ Կարապետյանը Instagram-ի իր էջում Հայաստանից նոր լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարների շարքում տեղադրված է նաև նրա ընտանիքի հայրենի Տաշիր քաղաքի լուսանկարը, որին կից` Տաթևիկը գրել է.
«1828 թվականին Մուշից 7 ընտանիք հիմնվել է մեր բնակավայրում ու հնարավորություն ստացել ապրել իրենց կրոնին համապատասխան կյանքով: Մենք՝ Կարապետյաններս, այդ 7 ընտանիքներից մեկն ենք եղել: Հիմա մենք՝ այդ պատմության հետնորդներս, հատել ենք 3000-ի սահմանը:
Կարապետյաններ, Մխոյաններ, Իսպիրյաններ, Բաղդասարյաններ, Դալալոյաններ, Սուքիասյաններ, Հովսեփյաններ: Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից»: