00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
20 տարի պատրաստվել էինք վիրահատությանը. Բաբլոյանը նեղված է իրավապահներիցԱնգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի Է հայտնաբերվել բեռնատարում (տեսանյութ)Նաիրի Հունանյանին լիարժեքորեն արտահայտվելու հնարավորություն պետք է տրվի (տեսանյութ)Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի հանդիպման մրցավարների տեսուչ«Գործ տվողները» կներկայանա՞ն դատարանԿողմնորոշեք` հասկանամ՝ ո՞նց եմ քվեարկելու․ Գրիգորյանը՝ Սևանից նախատեսվող ջրառի նախագծի մասին (տեսանյութ)Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային` կենդանի դոնորիցԱրդարադատության կրիշն ա փտած, ոչ թե կրիչը. Պավլիկ Մանուկյան Հայ շախմատիստների արդյունքները երիտասարդների աշխարհի առաջնությունում

Նախաձեռնել ենք ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը»: 

Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ելույթը նվիրված է եղել «Պետության անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, աճող հիբրիդային սպառնալիքների պայմաններում» թեմային։

Արմեն Գրիգորյանը հրապարակել է նաև Ելույթի ամբողջական տարբերակը, որը  ներկայացնում ենք ստորև.

«Հանդիպման հարգելի մասնակիցներ, 
Նախ թույլ տվեք ողջունել Ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Ապա ի դեմս ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և այսօրվա միջոցառման լավ կազմակերպման համար:

Սա Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հոբելյանական X հանդիպումն է, որն արդեն դարձել է ավանդական ամենամյա համաժողով և անվտանգության ոլորտի արդիական հարցերի քննարկման արդյունավետ հարթակ:

Հիբրիդային սպառնալիքների աճի պայմաններում պետությունների ազգային անվտանգության ապահովումը և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու խնդիրն այսօր կարևոր է, ուստի մեր հանդիպման օրակարգի քննարկումը ժամանակին և ճիշտ քայլ է:

Ազգային անվտանգության ներկա մարտահրավերների և սպառնալիքների ուժեղացմանը զուգահեռ ի հայտ են եկել դրանց սկզբունքորեն և որակապես նոր դրսևորումները: Միևնույն ժամանակ, բնորոշ միտումներից է դարձել ոչ ռազմական մարտահրավերների և սպառնալիքների աճը, որոնք սկզբունքորեն տարբերվում են ավանդական ռազմական մարտահրավերների և սպառնալիքների շրջանակից:

Պետք է նշել, որ ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել ռազմական գործողությունների վարումը իր սկզբնական տեսքով, առանց ամենատարբեր ուղղվածություններ ունեցող ուղեկցող միջոցների օգտագործման: Միևնույն ժամանակ, հիբրիդային ազդեցությունը կարող է, և հաճախ օգտագործվում է առանց ռազմական ուժի օգտագործման, իսկ ռազմական ուժը, փաստորեն, դառնում է վերջնական փաստարկ, երբ բոլոր հիբրիդային միջոցները չեն բերել սպասված արդյունքը:

Մեկ այլ ոչ պակաս կարևոր գործոն. այսօր ինչ-որ մեկի նկատմամբ բացահայտ ռազմական գործողությունների սկիզբը, տարբեր հանգամանքների և պատճառների բերումով, հաճախ կամ անհնար է կամ դժվար, կամ էլ հղի է անցանկալի միջազգային արձագանքով: Իսկ մաքուր հիբրիդային ազդեցությունը հեղինակներին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում պահպանել անանունությունը, հեռավորությունը և այսպես կոչված մի կողմում գտնվել, ժխտել իրենց որպես կողմի ներգրավվածությունը տեղի ունեցող հակամարտության մեջ:

Հիբրիդային ազդեցության գործիքները կարող են լինել մեկանգամյա, կարճաժամկետ կամ երկարատև բնույթ կրել. պետական մարմինների կայքէջերի վրա մեկ կիբեր հարձակումից, քաղաքական, դիվանագիտական և ֆինանսա-տնտեսական ճնշման ակտերից մինչև երկարաժամկետ և նպատակաուղղված գործողություններ` պետությունների միջազգայնորեն մեկուսացման և միջազգային խոշոր ու տարածաշրջանային ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրերից նրանց հեռացման նպատակով:

Որպես թիրախ ընտրված պետության տնտեսության թուլացման համար կարող են փորձեր իրականացվել պոտենցիալ ներքին և արտաքին ներդրողների մոտ ստեղծել թյուր կարծիք այդ երկրում ներդրումային միջավայրի ոչ բարենպաստ լինելու վերաբերյալ, հսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով անվստահության և անորոշության մթնոլորտ ստեղծել: Այդ նպատակով տեղեկատվական դաշտում նպատակաուղղված տարածվում են տեղեկություններ, որոնք բերում են նման ենթադրությունների, կողմնակալ կառույցների օգնությամբ արհեստականորեն իջեցվում են վարկանիշային ցուցանիշները և կատարվում են իրականությանը չհամապասխանող անբարենպաստ կանխատեսումներ:

Ընդհանրապես, պետք է ընդգծել, որ տեղեկատվական բաղադրիչը այսօր հաճախ զբաղեցնում է կենտրոնական տեղը հիբրիդ սպառնալիքների ընդհանուր սպեկտորի մեջ, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների արագ զարգացման և դրանց՝ գործունեության գրեթե բոլոր ոլորտներ ներխուժման հետ կապված: Պարադոքսալ է, բայց փաստ՝ 21-րդ դարում, համաշխարհային պատմության մեջ ամենից տեղեկացված և կրթված դարում, միլիոնավոր մարդկանց մոլորության մեջ գցելը, սեփական տեսանկյունը պարտադրելը շատ ավելի հեշտ է, քան նախկինում:

Հայրենիքի (Отечествօ) գաղափարի աղավաղման և միասնական ու անքակտելի հայրենիքի (Родина) ընկալման նպատակով կարող են փորձեր իրականացվել ապակառուցողական քարոզչության միջոցով, բազմազգ պետություններում ազգամիջյան տարանջատումներ սերմանելու կամ նույն ազգի տարբեր մասերի միջև սեպ խրել կրոնական, տարածաշրջանային, հայրենակցական կամ այլ հիմքերով:

Պետք է նշեմ, որ տարբեր ժամանակներում փորձեր են իրականացվել բաժանել հայության տարբեր մասերին, բայց բոլորն անխուսափելիորեն ձախողվել են: Պատճառն այն է, որ հայ ժողովուրդը ձևավորված լինելով հնագույն ժամանակներում, հենվելով սեփական քաղաքակրթական հիմքին, հազարավոր տարիների ընթացքում անցել է ծանրագույն փորձությունների միջով և ուժեղ իմունիտետ է ձեռք բերել նման գործողությունների նկատմամբ:

Հիբրիդային սպառնալիքներին հակազդելը պետք է լինի նաև ճկուն և դինամիկ, բազմածրագրային և բազմակողմանի:

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին իրավական դաշտի ստեղծումը և ժամանակակից պահանջներին բավարարող արդիական, հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի առկայությունը: Այս առումով ես տեղեկացնում եմ, որ ներկայումս մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը: Այս գործընթացում, որը իրականացվում է մեր երկրի Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո, ընդգրկված են ոչ միայն պետական մարմինները, նախարարությունները և գերատեսչությունները, մենք նաև պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ոչ պետական կառույցների ներկայացուցիչների և փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում ես ներկայացնում եմ նոր Ռազմավարության մեր տեսլականը, ընթանում են շատ առարկայական, բովանդակային քննարկումներ հարցերի ամբողջ շրջանակով, կապված նոր փաստաթղթի պատրաստման հետ: Մենք ելնում ենք նրանից, որ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է արտահայտի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը՝ ելնելով ամբողջ հայության շահերից:

Նշեմ նաև, որ ընթացքի մեջ է գտնվում նաև որ ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում մենք հատուկ կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումը և խորացումը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն չի կարող լիովին ապահովել իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, զարգացնում է ռազմավարական գործընկերային հարաբերություններ իր մերձավոր դաշնակիցների հետ նաև երկկողմ հիմունքներով:

Նշեմ, որ 2016 թվականին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությունում մինչև 2025 թ. ընկած ժամանակահատվածի համար «հիբրիդային պատերազմների» տեխնոլոգիաների կիրառումը դասվում է այն գործոնների դասին, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն հավաքական անվտանգության համակարգի վրա: Դրա արդյունքում վերոնշյալ Ռազմավարության մեջ իրականացման ենթակա գործողությունների շարքում նախատեսվում է հիբրիդային տեխնոլոգիաների կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն և վերլուծություն:

Հայաստանի Հանրապետությունը նաև փոխշահավետ համագործակցություն է իրականացնում այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ:

Մենք բաց ենք համատեղ և կառուցողական աշխատանքի համար բոլոր երկրների և կառույցների հետ, որոնք շահագրգռված են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացման հարցում:

Հարգելի գործընկերներ,

Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր բնագավառներում իրականացվում են հիմնարար փոփոխություններ և լայնածավալ բարեփոխումներ՝ մրցունակ և տեխնոլոգիապես զարգացած ազգային տնտեսություն ստեղծելու համար: Մենք համոզված ենք, որ բազմաթիվ ոլորտներում ձեռք բերված շոշափելի արդյունքները և ձեռքբերումները կբարձրացնեն մեր տնտեսական համակարգի անվտանգության մակարդակը և կարևոր դերակատարություն կունենան հիբրիդային սպառնալիքներին հակազդելու գործում:

Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցանիշներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է`աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի պետական բյուջեում 2018 թ.-ի տնտեսական աճը նախատեսվում էր 4.8%-ի, իսկ գնաճը` 2.7%-ի մակարդակում: Ինչպես տեղյակ եք 2018 թ.-ին Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, որոնք բարձրացրել են տնտեսության դիմացկունությունը և տնտեսական աճը կազմել է ՝5.2%, ուստի 2019 թ. նախատեսվող աճի ցուցանիշը իրատեսական է և ելնում է մեզ մոտ եղած հնարավորություններից: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%:

Ժամանակակից աշխարհում միջազգային տնտեսական ինտեգրացիան կառուցված է այնպես, որ ոչ մի երկիր, նույնիսկ տնտեսապես զարգացած, մեծ և ինքնաբավ երկիրը չի կարող ամբողջությամբ հրաժարվել այս կամ այն հումքի, բաղադրիչների, պատրաստի ապրանքատեսակների արտերկրից ներմուծումից: Հայաստանը զարգացող տնտեսությամբ փոքր երկիր է և այս առումով մեզ համար հատկապես կարևոր է արդյունավետ, բազմակողմանի միջազգային համագործակցությունը և այն հանդիսանում է տնտեսական անվտանգության ապահովման կարևորագույն տարրը:

Մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումն է: Մենք ձգտում ենք Հայաստանի առավել արդյունավետ մասնակցությանը այս միությունում, միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների բարելավման և առկա ինտեգրացիոն գործիքների լիարժեք գործունեությունն ապահովելու համար:

Ամփոփելով, կցանկանայի նշել, որ հիբրիդային սպառնալիքների առաջացումը պահանջում է ինչպես նոր հայեցակարգային և ռազմավարական մոտեցումների ստեղծում, այնպես էլ հիբրիդ ազդեցության գործիքների դեմ արդյունավետ գործնական մեխանիզմների ձևավորում:

Ավարտելով ելույթը, ուզում եմ շնորհակալություն հայտնել դահլիճում գտնվող պետությունների ներկայացուցիչներին ուշադրության համար և մաղթել բոլորին աշխատանքային հաջողություններ»:

Լրահոս
23 Հոկ
Կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը «Կոշ» ՔԿՀ-ում 20 տարի պատրաստվել էինք վիրահատությանը. Բաբլոյանը նեղված է իրավապահներիցԱնգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի Է հայտնաբերվել բեռնատարում (տեսանյութ)Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահանՍանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՆաիրի Հունանյանին լիարժեքորեն արտահայտվելու հնարավորություն պետք է տրվի (տեսանյութ)Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի հանդիպման մրցավարների տեսուչԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում «Գործ տվողները» կներկայանա՞ն դատարանԿողմնորոշեք` հասկանամ՝ ո՞նց եմ քվեարկելու․ Գրիգորյանը՝ Սևանից նախատեսվող ջրառի նախագծի մասին (տեսանյութ)Բակո Սահակյանն ընդունել է Մարթա Մենսոյանին Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային` կենդանի դոնորիցԱրդարադատության կրիշն ա փտած, ոչ թե կրիչը. Պավլիկ Մանուկյան Հայ շախմատիստների արդյունքները երիտասարդների աշխարհի առաջնությունում«Ի՞նչ է արել գրավադրված շենքի գումարը»․ խուլ ու համրերի բողոքի ակցիան՝ ընդդեմ նախկին տնօրենի Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք«Սուտ ասելս ո՞րն է, արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք» (տեսանյութ)10 տարում Սևանի մակարդակը 3,5 մետրով բարձրացավ, դա միայն ամենազոր Աստծո գործն էր․ Բագրատյան (տեսանյութ)«Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն». Արա Բաբլոյան ՈՒՂԻՂ. «Զինվոր» համակարգող խորհուրդը պատասխանում է քննադատություններին Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ TotoGaming-ն ասում է՝ «Հանձնվել չկա». կա 50,000,000 դրամ և նոր Jaguar Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է. թող հանդես գա ասելիքով. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Կաշխատե՞ն օտարերկրյա դատապարտյալները. ԱԺ-ը քննարկեց օրենքի նախագիծը Ֆերդինանդ Կարապետյանի գրանցած արդյունքը՝ Համաբանակային խաղերում Չպետք է թողենք, որ գյուղացին կանգնի կոտրած տաշտակի առաջ․ Գուրգեն Բաղդասարյան (տեսանյութ) Մենք պետք է Արփա-Սևանի մասին մտածենք, ոչ թե՝ ջրառը սահմանափակելու․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Պապոյանը Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներին առաջարկում է աշխատավարձը վճարել անկանխիկ Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՄոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անումԱՄՆ-ն լքեց և դավաճանեց քրդերին. ՊեսկովՈՒՂԻՂ․ Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրա ձերբակալման որոշումը Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (լուսանկարներ) 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված՝ այս տարվա վերջին ակցիան (տեսանյութ)ԱԺ-ն քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծԸնդունվեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծըԲրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին. Նաիրա ԶոհրաբյանԶգույշ, քեզ չթողեն մենակ. Գևորգ Պետրոսյանի ուսուցչի կոշտ արձագանքը՝ նրա գործունեությանըՇոու- բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարագրել են իրենց եկամուտները ԱԺ-ն չընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից, բավական է. Նիկոլ Փաշինյան ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագիծը Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով
Ամենադիտված
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՀարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ)Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջԻնչո՞ւ հեռացավ «անփոխարինելի թիկնապահը». Փաշինյանը խնդիր է լուծում Անչափահասը պատմել է, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ոստիկանի սպանության դեպքը Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարներըՈվքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. Tert.amԹուրքիան քրդերի դեմ քիմիական զենք է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)Նոր ռեպրեսիա. բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. Hayeli.am Քայլի Ջեններն անկողնային լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե Հովհաննիսյան