Հրայր Թովմասյանի հետ իմ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ. Վահե Գրիգորյան

ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեպետ որևէ կարգավիճակով չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, բայց, ըստ իր դիրքորոշման, նախընտրելի է, որ Սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր բաց մնացած հարցերի պատասխանները տրվեն.
Վահե Գրիգորյանն անդրադարձավ իր առաջադրման խնդրին՝ նշելով, որ տասնյակ տարիներ ՍԴ դատավորների առաջադրումները, նշանակումները եղել են ծայրահեղ ստվերային ընթացակարգով. «Ոչ մի հրապարակային մրցույթ, ոչ մի հրապարակային քննարկում չի եղել: Մեկ տարի է իմ անձը քննարկվում է տարբեր լրատվամիջոցներով եւ այդպես էլ պետք է լիներ, ես հենց այդպես էլ ցանկացել եմ»:
Վահե Գրիգորյանը նաև նշեց, որ Հրայր Թովմասյանի հետ իր աշխատանքը պատկերացնում է. «Որքան էլ տարօրինակ թվա, Հրայր Թովմասյանի հետ իմ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ: Ինչ տևողությամբ և ինչ կարգավիճակով էլ, որ դա լինի»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում քննարկվում էր ՍԴ դատավորի ընտրության հարցը։ Առաջադրված միակ թեկնածուն Վահե Գրիգորյանն էր։ Նա, 99 կողմ ձայներով, ընտրվեց ՍԴ դատավոր: