Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի՝ հեռացող դեսպանի հետ
PoliticalՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Դեսպան Քիսլերը եւս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը կարեւորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությանը եւ համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։