Ի՞նչ եք կարծում, հիմա մենք ստվերի ո՞ր մակարդակում ենք, և ո՞ր ոլորտն է ամենառիսկայինը մնացել (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ջանջուղազյանին հետևյալ հարցն ուղղեց․ «Վերջին տասը տարում կապիտալ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 41 տոկոսից իջել է 17 տոկոս, այսինքն՝ 26 տոկոս իջել է։ Կառավարության ծրագրում մենք ուզում ենք հինգ տարում հասցնել 23 տոկոսի։ Չեք կարծո՞ւմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու տրամաբանությունը ենթադրում է ավելի մեծ ծավալի ներդրումների ներգրավում։ Եվ երկրորդ՝ քննարկվում է, որ 62 մլրդ դրամ կամ ավել լրացուցիչ մուտքեր են գալու բյուջե, սա նշանակում է՝ ստվերը կրճատվում է, ի՞նչ եք կարծում, հիմա մենք ստվերի ո՞ր մակարդակում ենք և ո՞ր ոլորտն է ամենառիսկայինը մնացել»։
Մանրամասները՝ տեսանյութում։