Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջել են Երևանում
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու իսպանացի աշխարահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը՝ գրառմանը կցելով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Վիսենտե դել Բոսկեի լուսանկարը Շառլ Ազնավուրի հրապարակում:
Վիսենտե դել Բոսկեն հունիսի 18-ին Երևանում մարզիչների համար հանդես է եկել դասախոսությամբ:
Վիսենտե դել Բոսկեն համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալ»-ը երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն: