Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (անոնս) Առավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգ Ինչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքը Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններում «Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետ Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա 

Ինչու են կանայք քիչ ՔՊ վարչությունում

Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս ընտրեց վարչության կազմ, որում կանանց ներկայացվածությունը մտահոգվելու աստիճան քիչ էր:

Կանանց նկատմամբ նման խտրական դրսևորում կար նաև նախորդ իշխանությունների ժամանակ, ինչը Փաշինյանն ու իր թիմը բուռն քննադատում էին, սակայն հեղափոխական Հայաստանում այդ առումով ևս իրավիճակ չի փոխվել:

ԼՈՒՐԵՐ.com-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ զրուցեց թեմայի շուրջ: Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության առումով ինչ-որ փոփոխություններ ինքն արդեն իսկ տեսնում է, քանի որ իրենք դրա մասին սկսել են շատ խոսել:

«Քաղաքական խոսքում ավելի լսելի է այդ խոսակցությունը, որն ուրախացնող է։ Ես կարծում եմ՝ բացի օրենսդրական միջամտություններից, նաև անհրաժեշտ է մշակութային դոմինանտություն պահել»,- ասաց նա։

Մարիա Կարապետյանը օրինակ բերեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ելույթը, որում Գրիգորյանը կարևորել էր ՍԴ-ում կին դատավորների թվի ավելացումը։ Նա ասել էր, թե սխալ չի լինի, որ դատավորների 1/3-ը կանայք լինեն։

«Այդ գործընթացը նաև մշակութային փոփոխություն է նախատեսում։ Կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտներում միայն քաղաքական կամքի դրսևորում չէ, որ պահի մեջ կարող ես փոխել։ Դրա համար նույնիսկ սերնդափոխություն է անհրաժեշտ, որպեսզի փոքր աղջիկները և տղաները դաստիարակվեն հավասար մթնոլորտում: 

Դրանք կանանց անփոփոխ բնույթը չեն, բայց նրանք այդպես են դաստիարակվում։ Որպեսզի տղաները և աղջիկներն ունենան հաջողության հասնելու նույն հնարավորությունները, պետք է նրանց նույն ոգով դաստիարակել։ Այդ գործընթացը գալիս է և՛ դպրոցական պրակտիկայից, և՛ համալսարանական պրակտիկայից։

Օրինակ, դպրոցական պրակտիկայում մենք տղաներին դաստիարակում ենք այնպես, որ նրանց համար կարևոր լինի արդյունքը։ Դրա համար տղաները կարող են իրենց թույլ տալ դասերից բացակայել, վերջում գնալ և քննությունը ստանալ։ Ես չեմ ասում, թե պետք չէ դասի գնալ։ Բայց, այնուամենայնիվ, աղջիկների նկատմամբ դասերի ներկայության առումով ավելի մեծ պահանջ կա. նրանց սովորեցնում ենք կենտրոնանալ պահանջի վրա, տղաների դեպքում՝ վերջնարդյունքի»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ, օրինակ՝ դասի չգնալու ժամանակը տղաներն օգտագործում են հանրային կապեր ստեղծելու, ընկերներ ձեռք բերելու համար, իսկ աղջիկները հնարավորություն չունեն մոբիլ լինելու և այդ հանրային կապերը ստեղծելու։

Խոսելով վարչության անդամների կազմում կանանց թվի մասին, թե արդյոք դա կանանց ցանկությո՞ւնն է, թե՞ կարողությունների խնդիր է, Կարապետյանը պատասխանեց. «Այն, որ կանայք քաղաքականությունում են՝ դա նրանց կարողությունների, արժանիքների արդյունքն է։ Քվոտան միայն հնարավորություն է տալիս որոշակի պատնեշներ հաղթահարել և չեզոքացնել բոլոր մշակութային բարիերները։ Ես շատ կուզենայի, որ վարչության կազմում ավելի շատ կանայք լինեին։ Ցավում եմ, որ քաղաքական գործիչները չընտրեցին իմ կուսակցներին և կին գործընկերներին։ Բայց պետք չէ հուսահատվել։ Երեք տարի անց նորից կլինեն վարչության կազմի ընտրություն և պետք է ջանանք, որպեսզի կանայք ավելի մեծ ներգրավվածություն ունենան»։

Սերնդափոխության առումով Կարապետյանն ասաց, որ պետք է ջանք գործադրել, որպեսզի մինչև սերնդափոխությունը լինեն նման փոփոխություններ և հավասարություն բոլոր ոլորտներում։ Իսկ սերնդափոխության հետ կապելու համար պետք է աշխատանք տանել կրթական ոլորտում։

«Պետք է նույն սոցիալական պահանջները ներկայացնենք մեր փոքր աղջիկներին և տղաներին և նույն ոգով դաստիարակենք նրանց»,- եզրափակեց պատգամավորը։

Ասպրամ Փարսադանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ Օգնության են հասել փրկարարները Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նոր զուգընկերոջ հետ սեքսի 4 կարևոր կանոն Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (անոնս)Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է. Արայիկ ՀարությունյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների մասինԱռավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան «Բորուսիա»-ն պարտվեց երկրորդ տուրում«Մեր կյանքի իմաստ»․ Արփի Գաբրիելյանը կիսվել է որդու լուսանկարով Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Լոռու մարզպետՔոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվելՀալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգԵրկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուկրաինայում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվԻնչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքըԵրբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով չեն խոսել. քաղաքագետԿուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ էՎրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից Նոր Վարագավանք տանելու համար Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Իսպանիայի առաջնությունը նվաճելու համար տրված բոնուսներից«Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքըՄիջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Մարսելը» պայմանագիր է կնքել բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններումՊահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին«Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետՀավայան Օահու կղզին (լուսանկարներ)Դեռահասը փրկել է ջրհորի մեջ ընկած երեխային (տեսանյութ) Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել Ուղիղ. «Շիրակ» - «Արարատ». հետաձգված հանդիպում (տեսանյութ) «Եվրամիությունը ձեզ համար բանկոմատ չէ»․ Բորելը՝ Ուկրաինայի ղեկավարությանը Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասինԹուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը՝ Կարո Փայլանի համակուսակցականըԾովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալվածՇքեղ մայրամուտը Մոկ լճի վրա (լուսանկարներ)Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոնԿլոպը, Նագելսմանն ու Ֆլիքը հավակնում են ՈՒԵՖԱ-ի լավագույն մարզչի մրցանակինՀայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառովAl Jazeera-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցությունԱմուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելուՋրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկաԵղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Ստեփանակերտի օրն է
Ամենադիտված